«Ազատ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
 
Տաղաչափական այս համակարգը կիրառվել է դեռևս 19-րդ դարից՝ հետագայում ծավալվելով և մեծացնելով իր ազդեցության շրջանակները։ Տաղաչափական այս ձևի նախօրինակները կան հին և միջնադարյան գրականության մեջ, ինչպես Աստվածաշնչի «[[Երգ երգոց]]ը», Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» և այլն։
Ի տարբերություն ոտանավորի մյուս տեսակների ([[վանկական ոտանավոր|վանկական]], [[վանկաշեշտական ոտանավոր|վանկաշեշտական]], [[համաշեշտ ոտանավոր|համաշեշտ]])՝ ազատ ոտանավորի մեջ չկան ո՛չ [[վանկ]]երի և [[շեշտ]]երի թվի հավասարություն, ո՛չ էլ շեշտերի կանոնավոր դասավորություն։ Չկան [[բանաստեղծական ոտք]]եր ու [[բանաստեղծական անդամ|անդամներ]], ինչպես նաև [[բանաստեղծական տներիտուն|տների]] կայուն, պարբերաբար կրկնվող կառուցվածք։ Հաճախ բացակայում են նաև տողերի համահունչ վերջավորությունը ([[հանգ]])։ Այսպիսով, ազատ ոտանավորը զգալի չափով մոտենում է արձակին։
 
Սակայն ազատ ոտանավորն ունի [[ռիթմ]]ի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է։ Յուրաքանչյուր [[բանատող]] համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է՝ ամբողջական [[նախադասություն]], [[բառակապակցություն]], [[միտք]] կամ [[պատկեր]]։ [[Տող]]ն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։ Յուրաքանչյուր տողի շարահյուսական և արտասանական ընգծված ինքնուրույնությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ այստեղ չի կիրառվում այնպիսի մի յուրահատուկ տաղաչափական միջոց, որպիսին է տողանցը՝ իմաստով սերտորեն կապված բառերի բաժանումը հարևան տողերի միջև։ Ազատ ոտանավորի տողը կարող է շարունակվել այնքան, ինչքան անհրաժեշտ է տվյալ իմաստային միավորը տեղավորելու համար։ Այս հանգամանքը նկատել և շեշտել է նաև [[Մանուկ Աբեղյան]]ը. «Տողի ամբողջականությունն ազատ ոտանավորների հիմնական պայմանն է, տողանց չի թույլատրվում ազատ ոտանավորների մեջ»:<ref>Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ե, Երևան, 1971, էջ 297</ref>