«Ծովահենություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
Տող 3.
 
== Ծովահենությունը և հայերը ==
Հայերը ծովահենությանը բախվել են [[Միջերկրական ծով|Միջերկրական]], Սև և Կասպից ծովերում՝ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հետ կապող ուղիներում: Գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափերը, ծովային առևտրի մայրուղիների ելքը՝ [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծ]]ը, շահագրգռված առևտրական կապերի ընդլայնմամբ, պայքարել է ովահենության դեմ՝ փորձելով ստեղծել ծովահենությունը բացառող պայմաններ: Ծովահենության հետ առավել հաճախ բախվել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետությունը]], որը շահագրգռված լինելով ծովագնացության և ծովային առևտրի զարգացմամբ, հետևողականորեն պայքարել է ծովահենության դեմ բոլոր հնարավոր, առաջին հերթին միջազգային իրավունքի միջոցներով, նպաստելով ազատ և անվտանգ ծովագնացության, բաց ծովի սկզբունքի հաստատմանը: Ծովահենությունը հայ առևտրական ծովագնացության նկատմամբ առանձնապես խրախուսել են նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները: Ծովահենության հետ բախվելու մասին տվյալներ են հաղորդել [[Սիմեոն Լեհացի]]ն, [[Զաքարիա Ագուլեցի|Զաքարիա Ագուլեցին]], [[Գրիգոր Դարանաղցի]]ն, Յո. Ստրեյսը և ուրիշներ: Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը ծովահենության հետ առնչվել են [[Պարսից ծոց|Պարսկական ծոց]]ում, ՝Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկական ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել [[Հնդկական օվկիանոս]]ի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկական առևտրի նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալական գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ:
 
Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը ծովահենության հետ առնչվել են [[Պարսից ծոց|Պարսկական ծոց]]ում, ՝Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկական ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել [[Հնդկական օվկիանոս]]ի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկական առևտրի նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալական գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ: Նրանք փակել էին Պարսկական ծոցից Հնդկական օվկիանոս տանող ուղին՝ արգելելով հայ առևտրականների մուտքը Բահրեյնյան կղզիներ, Օրմուզ: Հայ առևտրական ծովագնացների դրությունը ավելի էր բարդացել Հնդկական օվկիանոսի ավազան անգլիացիների մուտք գործելուց հետո, որոնք դիմում էին բռնությունների, զավթում ու կողոպտում հայերի առևտրական նավերը, անգլիացի ծովայիններին արգելում ծառայության մտնել նրանց մոտ և կամ զինամթերք վաճառել նրանց: Հայերի առևտրական ծովագնացությունը խոչընդոտելու համար անգլիացիներն օգտվում էին Անգլիայի և օտարերկրյա ծովահենների ծառայություններից: Այսպես, [[1688 թվական|1688 թվականին]] Հնդկական օվկիանոսում հայտնի ծովահեն կապիտան Ու. Կիդը զավթել էր «Կվեդա Մերչանտ» հայկական նավը (200000 ռուփի արժողությամբ բեռով): Անգլիացիներն ու այլ եվրոպացիներ հայկական նավերը կողոպտելիս հաճախ քողարկվում էին օտարերկրյա դրոշի ներքո (1685 թվականին սուտակով բեռնված «Նոր Երուսաղեմ» նավը 565000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, Հովհաննես (Ջոն) և Հովսեփ (Ժոզեֆ) Մարգարյան (Դա–Մարկ կամ Դեմարկոր) եղբայրների «Ս. Խաչ» («Սանտա Կրուզ») նավը): Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո անգլիացիները բացահայտորեն ծովահենություն էին անում սեփական դրոշի ներքո (1692 թվականին «Ս. Լյուդովիկոս» հայկական նավի զավթումը [[Բենգալյան ծոց]]ում):
{{Անավարտ}}
{{ՀՍՀ}}