«Ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Ըստ մեկուսացման աստիճանի և ջրաբանական ռեժիմի առանձնահատկությունների ծովերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ներքին ծովեր, միջերկրական ծովեր, կիսամեկուսի ծովեր, ծայրամասային ծովեր, միջկղզային ծովեր։ Ըստ աշխարհագրական դիրքի միջերկրական ծովերը երբեմն բաժանում են միջմայրցամաքային և ներմայրցամաքային ծովերի։
 
Ծովերը երկրաբանական առումով երիտասարդ են: Դրանք առաջացել են պալեոգեն-նեոգենում և վերջնականապես ձևավորվել [[Անթրոպոգենի ժամանակաշրջան|անթրոպոգենում]]: Կլիման և ջրի ջերմաստիճանը կախված են ծովի աշխարհագրական լայնությունից, ջրային զանգվածի ծավալից ու խորությունից, հարակից ցամաքների կլիմայից: Դրանցից շատերի (Միջերկրական ծով, [[Կարմիր ծով|Կարմիր]] ծով, Ավստրալա-Ասիական ծով, Պարսից ծոց) ջուրը թե՛ մակերեսին և թե՛ խորքում ավելի տաք է, քան օվկիանոսի հարևան տարածություններինը, իսկ մյուսներինը (Օխոտի, Բերինգի ծովեր, Ա. Լավրենտիոսի, Հուդզոնի ծոցեր)՝ ավելի սառը: Աշխարհում ջրոլորտի մակերևութային առավելագույն ջերմաստիճանները գրանցված են ոչ թե օվկիանոսներում (32°C), այլ՝ ծովերում (Կարմիր ծովում, Պարսից ծոցում՝ մինչև 35°C): Ծովի ջրի աղիությունը, ի տարբերություն օվկիանոսի, խիստ տատանվում է: [[Սև ծով|Սև ծովի]] մակերեսին աղիությունը 18‰ է, իսկ հյուսիսային ափերի մոտ, թափվող գետերի շնորհիվ, հասնում է 5–6‰-ի: Խոնավ ու ցուրտ շրջանում գտնվող Բալթիկ ծովի աղիությունը 6-8‰ է: Չորային կլիմա ունեցող երկրներով շրջապատված ծովերի աղիությունը բարձր է, Միջերկրական ծովինը 38-39‰ է, Կարմիր ծովինը՝ մինչև 41,5‰: Ծովի և օվկիանոսի միջև տեղի է ունենում ջրափոխանակություն (նեղուցներով): Սառցակալումն ինտենսիվ է [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծովերում, որտեղ սառույցները պահպանվում են նաև ամռանը: Բարեխառն գոտու հյուսիսային մասի ծովերում սառցապատումն ավելի վաղ է սկսվում (հոկտեմբեր-նոյեմբեր)՝ ջրի նվազ աղիության և ցամաքի շուտ սառչելու հետևանքով: Ամռանը, ցամաքի տաքացման և գետային տաք ջրերի ներհոսքի շնորհիվ, սառցապատումը շուտ է վերանում, քան օվկիանոսում: Ծովի ջրի գույնը բարձր ջերմաստիճանի և զգալի աղիության պայմաններում կապույտ է, մերձբևեռային սառը և նվազ աղիության դեպքում՝ կանաչավուն:
 
Ծովային հոսանքներ առկա են համարյա բոլոր ծովերում: Դրանց առաջացման պատճառը քամիները և գետերն են: Գերակշռող ուղղությունը ցիկլոնային է: Ծովի օրգանական աշխարհը, ի տարբերություն բաց օվկիանոսի, ներկայացված է զգալի թվով [[Էնդեմիկ|էնդեմիկ]] տեսակներով և հաճախ ավելի բազմազան է, որի պատճառները, բացի մեկուսացվածությունից, հանդիսանում են ծովում կյանքի բազմազան պայմաններն ու ջրավազանների երկրաբանական առանձնահատկությունները:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծով» էջից