«Ձնահյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացվել են հղումները համապատասխան աղբյուրներին
No edit summary
Տող 15.
50°-ից ավելի թեքություն ունեցող լանջերում ձյան մեծ զանգված չի կուտակվում, քանի որ անընդհատ քիչ-քիչ գլորվում է ցած, սակայն ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը<ref>Лавиноопасные районы Советского союза. — М.: Изд-во МГУ, 1970</ref>: Չնայած սրան եղել են դեպքեր, երբ ձնահյուս է առաջացել 10-15° թեքություն ունեցող, թույլ զառիթափ լանջերին<ref name="Гражд.защ.01-12">«Гражданская защита», Январь, 2009 год. В. Якшин «Виды лавин», с. 15—17.</ref>:
 
Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են նաև կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության փոփոխությունը), ձյան առատ տեղումները, անձրևները, ինչպես նաև ձյան զանգվածի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր): Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ):
 
Ձյան ծավալը ձնահյուսերում կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի: Սակայն կյանքի համար վտանգ է ներկայացնում նույնիսկ 5 մ³ ծավալ ունեցող ձնահյուսը:
 
== Դասակարգում ==
 
Գոյություն ունի ձնահյուսերի դասակարգման մի քանի տարբերակ.
 
* Ըստ ձնահյուսի սկզբնական շարժման ձևի:
* Ըստ ձնահյուսի շարժման բնույթի:
* Ըստ ծավալի:
* Ըստ ձնահյուսի հավաքման տեղի ռելիեֆի և շարժման ճանապարհի:
 
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձնահյուս» էջից