«Կումրանի ձեռագրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ։ Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, [[Դամասկոսյան վավերագիր]]ը, [[Պատերազմի գալար]]ը, Ձոները, աստվածաշնչային գրքերի մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները։ Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են։
 
Մասադա ամրոցի (Մեռյալ ծովի ափի հարավ-արևմյանարևմտյան մասում) պեղումներով ([[1963]]—[[1965]] թվականներին) հայտնաբերվել են եբրայեցերեն և արամեերեն (այդ թվում՝ խեցիների վրա գրված տնտեսական [[795]] փաստաթուղթ), հունարեն, և լատիներեն ձեռագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև [[Կումրան]]ի ձեռագրերի թվագրման համար։ Մասադայի արխիվը դեռևս հրատարակված չէ, բացի Բեն-Սիրի պարականոն ստեղծագործությունների ձեռագրերից։ Հրեական անապատի քարայրերում [[1952]] թվականին և [[1960]]—[[1961]] թվականներին աստվածաշնչային ձեռագրերի հետ գտնվել են գործնական, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ (եբրայեյերեն, արամեերեն, նաբաթեերեն և հունարեն), որոնք լույս են սփռում Հրեաստանի և Նաբաթեայի հարաբերությունների վրա 2-րդ-3-րդ դարերում։ Առայժմ հրատարակված է միայն Վադի-Մուրաբբաատի արխիվը։ Հերբեթ-Միրդում (Վադի-Կումրանից հարավ-արևմտյան) [[1952]]—[[1953]] թվականներին հայտնաբերվել են առավելապես ասորերեն և հունարեն, ինչպես նաև արաբերեն (4-րդ—8-րդ դարերում) ձեռագրեր։ Գտնված են [[Նոր կտակարան]]ի և պարականոն գրականության հատվածներ, գործնական փաստաթղթեր, ինչպես և մի հատված [[Եվրիպիդես]]ի «Անդրոմաքե»-ից։
 
Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մեր թվարկության I դարում ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա։