«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (հ․ 3, էջ 411 oգտվելով ԱՎԲ)
 
== Հայկական դիցաբանության աստվածները ==
Հայկական աստվածներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն տեղն ու դերը, մարմնավորել բնության և հասարակության այս կամ այն երևույթը։ Այսպես, եթե Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է, աստվածների (Անահիտի, Նանեի, Միհրի) հայրը, երկնքի և երկրի արարիչը, լիություն, բարություն ու արիություն պարգևողը, ապա Անահիտը արգասավորության և պտղաբերությաև աստվածուհին է,- <... փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամենայն պատուեն,․․․ որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան․․․» ([[Ագաթանգեղոս]], Պատմութիւն Հայոց, [[Տփխիս]], 1909, էջ 31), Վահագնը աստվածն է ամպի և ամպրոպի (կայծակի), Տիրը՝ գրի ու դպրության։ Որոշ ուսումնասիրողներ հիշատակում են նաև Ամանորի՝ Նոր տարվա աստծո, ասորական ծագում ունեցող Բարշամի և անհայտ ծագմամբ, անորոշ նշանակությամբ աստվածների՝ Գիսանեի ն Դեմետրի մասին։ Հելլենական մշակույթի տարածման և դրա հետ ունեցած փոխազդեցության շնորհիվ հայկական դիցարանը հելլենացվել է. հայոց թագավոր Արտաշեսը Ասիայից և Հելլադայից Հայաստան է ուղարկել Արևելքի, Հերակլեսի, Ապոլլոնի, Դիոսի ([[Զևս]]ի), Արեսի և հունական այլ աստվածների արձաններ։ Կատարվել է հելլեն և հայկական աստվածների համադրում։ Արամազդը նույնացվել է հուն․ Զևսին, Անահիտը՝ Արտեմիսին, [[Միհր]]ը՝ Հեփեստոսին, Վահագնը Հերակլեսին (նաև Ապոլլոնին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին։ Հունական աստվածների արձանները տեղադրվել են հայկական համապատասխան աստվածներին նվիրված մեհյաններում (Զևսի արձանը կանգնեցվել է Անի ամրոցում, Արտեմիսինը՝ Երիզայում և այլն)։ Սակայն հայկական և հունական աստվածներն իրենց դերով ու նշանակությամբ չէին կարող կատարելապես նույնացվել և չնույնացվեցին։ Հայկական աստվածներն իրենց զարգացման ընթացքում ձեռք էին բերել ազգային, պաշտամունքային յուրօրինակ ու ինքնուրույն հատկանիշներ։ Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ։ Նրանց անուններով են կոչվել որոշ տեղանուններ և հայկական հեթանոսական տոմարի ամիսներ ու օրեր (6-րդ ամիսը կոչվել է Արա, օրերից 8-րդը՝ Միհր, 15-րդը՝ Արամազդ, 19-րդը՝ Անահիտ և այլն)։ Հայաստանում, քրիստոնեության տարածման շրջանում, դիցաբանության հոգևոր և նյութական արժեքները ոչնչացվել են։ Այդ պատճառով հայկական աստվածներին նվիրված արձանները և քանդակները, նրանց պատկանող այլ արժեքներ (բացի Անահիտին վերագրվող պղնձաձույլ արձանի գլխից և նրա պատկերով հելլենիստական շրջանի մի մեդալիոնից), ինչպես նաև տաճարները, բագինները (բացի Գառնիի վերականգնած հեթանոսական տաճարի, որը հավանաբար նվիրված է եղել Միհրին) չեն պահպանվել։ Այսպիսի պայմաններում մեծ նշանակություն է ստանում համեմատական մոտեցումը։ Ուսումնասիրողնեբի կարծիքով Կոմագենեի [[Նեմրութ լեռ]]ան սրբաանդրիները և աստվածների արձանները, որոնք պահպանվել են, կարող են գաղափար տալ հայկական սրբատեղիների և աստվածների մասին։ Այսպես, Կոմմագենեի՝ գլխավոր աստվածը՝ Օրոմազդը (հայկ․ Արամագդ), Համադրված է հունական Զևսին, Արտագենսը (հայկական Վահագն)՝ Հերակլեսին։ Հայկական առասպելներում, զրույցներում և գրավոր աղբյուրներում բացի անձնավորված, մարդակերպ աստվածներից հիշատակվում են նաև զանազան մտացածին, երևակայական էակներ՝ հրեշներ (Վիշապ, Շահպետ, Շուտիկ, Պայ, Պարիկ, ՏուշկապարիկՀուշկապարիկ), բանական և հոգեղեն էակներ, չար ու բարի ոգիներ (Հարալեզ, Քաջ, Հավերժահարս, Թուխս, Խաժակ, Ալ, Առնակ), որոնք անշուշտ մտել են հայկական դիցաբանական ըմբռնումների մեջ։
 
== Գրականություն ==
Անանուն մասնակից