«Ձնահյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ձյուն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Ձնահյուս''' ({{lang-de|Lawine}} Lawine, ուշ լատիներենից Lawine - սողանք)— լեռների լանջերից գահավիժող, սողացող ձյան զանգված: Ձնահյուսերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, դառնալով մարդկային զոհերի (մասնավորապես՝ լեռնագնացների, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդ սիրողների), ինչպես նաև ավերածությունների պատճառ: Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի: Սրա հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից: Օդը չկարողանալով թափանցել ձյան միջովէ թթվածնի պակասից մարդիկ խեխդվում են: Բացի այսամենից ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու ջարդուխուրդ անել: Տուժածներին փրկելու համար խանգարում է, այն որ ձյունը փափուկ է և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով գնության կանչերը մնում են անպատասխան:
 
Ձնահյուսերը այս կամ այն աստիճանի տարածված են Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի բոլոր լեռնային շրջաններում: Նրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը: Երբեմն ձնահյուսերը ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ: 1999 թվականի փետրվարին 170 հազար տոննա զանգված ունեցող ձնահյուսը ամբողջությամբ ավերեց Ավստրիայի Գալտուր ավանը, որի հետևանքով զոհվեց 30 մարդ: 2012 թվականի մարտին Աֆղանստանում ձնահյուսերի մի քանի դեպքի պատճառով ավերվեցին տներ և զոհվեց ավելի քան 100 մարդ: Լինում են ձնահյուսերով հարուստ տարիներ, երբ նրանք առաջանում են տարբեր վայրերում: Նման տարի է եղել 1950-1951 թվականների սեզոնը, որը ստացել է «Ահաբեկման ձմեռ» անվանումը:
 
== Առաջացման պատճառներ ==
 
Լեռան լանջին՝ տեղումների տեսքով թափված ձյունը, մնում է շփման ուժի հաշվին (նրա մեծություն կախված է մի շարք գործոններից՝ ձյան խոնավություն, լանջի թեքություն և այլն): Ձնահյուսը սկսում է իջնել, երբ ձյան զանգվածի ճնշման ուժը գերազանցում է շփման ուժին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձնահյուս» էջից