«Գյուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
 
{{Այլ կիրառումներ|Գյուտ (այլ կիրառումներ)}}
'''Գյուտ, գյուտարարություն''', ստեղծագործական պրոցեսիգործընթացի արդյունք, որը նպաստում է արտադրության, տեխնիկայի, [[մշակույթ]]ի, [[Առողջապահություն|առողջապահության]], պաշտպանության ն այլ բնագավառների խնդիրների արդյունավետ լուծմանը։ Սոցիալիզմի երկրներում գյուտարարությունը տեխնիկական առաջադիմությաննորարարական և արտադրությանարդյունավետ արդյունավետության բարձրացման գործում աշխատավորության անմիջական մասնակցության կարևոր ձևերից մեկն էև։ ՍՍՀՄ-ում գյուտարարությունն ուներ պլանային բնույթ։ 1956-ից գյուտարարության զարգացման ղեկավարումն ու ժողտնտեսության մեջ ներդրումն իրականացնում էր ՍՍՀՄ Մինիստրների սովետին կից գյուտարարության և հայտնագործության գործերի կոմիտեն։ 1975-ին ՍՍՀՄ-ում արմատավորվել են 3.9 մլն, ՀՍՍՀ-ում՝ 17 հզ․ գյուտ և ռացիոնալիզատորական առաջարկություն, համապատասխանաբար ստացվել՝ 4,7 միլիարդ և 29 միլիոն ռ․ տնտեսում։լուծմանը։
 
Գյուտարարական իրավունքը կարգավորում է գյուտարարության հետ առնչվող հասարակական հարաբերությունները։ Սովետական gյուտարարական իրավունքի հիմունքները սահմանվել են ՌՍՖՍՀ ժողկոմսովետի 1919-ի հունվ․ 30-ի դեկրետով։ Գյուտարարական իրավունքի հիմնական սկզբունքները որոշվում ևն ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, [[հայտնագործություն]]ների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին կանոնադրությամբ (հաստատված՝ 1973-ի օգոստոսի 21-ին)։ Գյուտարարական իրավունքի նորմերը կոչված են նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական և բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում է նաև գյուտի օգտագործման կարգը։ Եթե գյուտը ձևակերպվել է հեղինակային վկայագրի միջոցով, դրա օգտագործման իրավունքն անցնում է պետությանը։
 
Գյուտարարական իրավունքը սահմանում է գյուտարարների և ռացիոնալիզատորների գույքային և ոչ գույքային իրավունքները։ ՍՍՀՄ-ում գյուտարարներն ունեն հեղինակային վկայագիր կամ արտոնագիր, վարձատրություն ստանալու իրավունք, կարող են պահանջել, որպեսզի գյուտը կոչվի իրենց կամ որևէ հատուկ անունով, գյուտարարական առաջարկությունը մշակելու և ձևակերպելու համար խնդրել օգնություն և այլն։ Այլ հավասար պայմանների դեպքում գյուտարարներին տրվում է գիտահետազոտական ինստիտուտներում գիտական պաշտոններ զբաղեցնելու առավելություն, լրացուցիչ բնակտարածություն ստանալու իրավունք։
 
Ներդրված գիտական կամ ժողովրդատնտեսական խոշոր խնդիրներ լուծող գյուտերի հեղինակներին կարող է շնորհվել [[գիտությունների թեկնածու]]ի, իսկ առավել նշանավորներին, առանց դիսերտացիայի պաշտպանության, բացառության կարգով՝ [[գիտությունների դոկտոր]]ի գիտական աստիճան։ Ներդրված բոլոր գյուտարարական առաջարկությունների, դրանց վճարումների մասին նշվում է գյուտարարի [[աշխատանքային գրքույկ]]ում։
 
ՀՍՍՀ-ում սահմանվել են վաստակավոր գյուտարարի և վաստակավոր ռացիոնալիզատորի պատվավոր կոչումներ (1960, մարտի 7)։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյուտ» էջից