«Ռեալիզմ (կերպարվեստ)»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «Ռեալիզմը գեղարվեստական շարժում է, որը ձևավորվել է Ֆրանսիայում, 1850-ական թվականներին` Ֆ...»:)
 
 
Ֆրանսիական ռեալիզմը մի փոքր ուշ իր ազդեցությունն ունեցավ նաև արևմտյան երկրներում: 1860-ական թվականներին [[Ռուսաստան|Ռուսաստանում]] ձևավորվեց [[Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն|Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը]]: 1871 թվականին կազմակերպվեցին ցուցահանդեսներ, որտեղ հանդես եկան ժանրային արվեստի վարպետ [[Վասիլի Պերով|Վասիլի Պերովը]], [[Բնանկար|բնանկարիչ]] [[Իվան Շիշկին|Իվան Շիշկինը]], [[Ալեքսեյ Սավրասով|Ալեքսեյ Սավրասովը]], [[Արխիպ Կուինջի|Արխիպ Կուինջին]], հանրաճանաչ դիմանկարիչ [[Իվան Կրամսկոյ|Իվան Կրամսկոյը]], մարտանկարիչ [[Վասիլի Վերեշչագին|Վասիլի Վերեշչագինը]], պատմական գեղանկարչության վարպետ [[Վասիլի Սուրիկով|Վասիլի Սուրիկովը]] և հատկապես [[Իլյա Ռեպին|Իլյա Ռեպինը]], ով շատերի կողմից համարվում է Ռուսաստանի 19-րդ դարի ամենահայտնի արվեստագետը:
 
 
[[Մեծ Բրիտանիա|Բրիտանիայում]] մեծ հաջողության հասան ամերիկացի նկարիչ [[Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր|Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը]], գերմանացի նկարիչ Հուբերտ վոն Հերկոմերը ({{lang-de|Hubert von Herkomer}}) և անգլիացի գեղանկարիչ [[Լյուկ Ֆիլդս|Լյուկ Ֆիլդսը]]: Ջորջ Բելոուզն ({{lang-en|George Wesley Bellows}}) ու Ռոբերտ Հենրին ({{lang-en|Robert Henri}}) ներկայացնում էին Աղբարկղի դպրոցը ({{lang-en|Ashcan School}})` գեղարվեստական շարժում` հիմնված [[Նյու Յորք|Նյու Յորքում]]: Այն օգնեց սահմանել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկյան]] ռեալիզմը, որի գլխավոր նպատակն էր պատկերել հասարակության աղքատ անդամներին: