«Ալեքսանդր Դեմյանենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 30.
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է [[1937]] թվականի [[մայիսի 30]]-ին [[Սվերդլովսկի մարզ|Սվերդլովսկում]] և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր [[թատրոն]]ով: Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր [[Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան|ԳԻՏԻՍ-ը]], աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։
[[Պատկեր:Shurik-Lida.jpg|250px|մինի|ձախից|Շուռիկի և Նինայի արձանը]]
Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է [[Մոսկվա]] և անմիջապես ընդունվել ԳԻՏԻս։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է [[Լենինգրադ]] և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։