«Աշոտ Ադամյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում՝ «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»<ref name="Ադամյան" />։
 
Աշոտ Ադամյանը ֆիլմերում սկսել է նկարահանվել ուսանողական տարիներից. նրա առաջին դերասանական աշխատանքներից են Ա. Մանարյանի «Եվս 5 օր» (1978) և Վ. Զաքարյանի «Խոնարհվիր գալիք օրվան» (1977) գեղարվեստական ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում։ [[1980]] թվականին մասնակցել է [[Հենրիկ Մալյանի անվան թատրոն]]ի հիմնադրմանը, այնտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ [[1982]] թվականից [[Հայաստանի Կինեմատոգրաֆիստներիկինեմատոգրաֆիստների միություն|Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության]], [[1997]] թվականից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է։
 
1996 թվականին Աշոտ Ադամյանը ձայնագրել է իր առաջին՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որում ներառված են հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ։ [[1998]] թվականին [[Լոս Անջելես]]ում բեմադրել է Արամունու «Պողոս քեռու այցը», [[2005]] թվականին [[Երևան]]ում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002 թ. [[Վիեննա]]յում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և [[Վիեննա]]յի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարել է [[Սայաթ-Նովա]]յի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։