«Ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
 
1960 թ-ից Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունների հիմնական ուղղությունը դարձել է տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկան։ 1967 թ-ին այդ ինստիտուտում գործարկվել է 6 ԳէՎ հզորության էլեկտրոնային արագացուցիչը։
Տիեզերական ճառագայթների բնագավառում հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Արագած լեռան վրա Ալիխանյան եղբայրների գլխավորությամբ կատարված ուսումնասիրությունները։ [[Վիկտոր Համբարձումյան|Վ. Համբարձումյանի]] ղեկավարությամբ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքներ են կատարվել տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի ու գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառներում։ [[Գրիգոր Գուրզադյան|Գ. Գուրզադյան]]ի գլխավորությամբ պատրաստվել են Երկրի արհեստական արբանյակների վրա տեղադրվող էլեկտրաֆիզիկական սարքեր։
 
Լուրջ հետազոտություններ են կատարվել նաև ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, քվանտային էլեկտրոնիկայի և [[ոչ գծային օպտիկա]]յի, կիսահաղորդիչների ֆիզիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի, լիցքավորված մասնիկների ֆիզիկայի ոլորտներում։ Հայ բազմաթիվ ճանաչված ֆիզիկոսներ աշխատում են աշխարհի տարբեր խոշոր ֆիզիկական հետազոտությունների կենտրոններում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆիզիկա» էջից