«Վատիկանի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

== Պատմություն==
Վատիկանի պատկերասրահը հիմնադրվել է Պիյ VI պապի կողմից XVIII դարի երկրորդ կեսին։ 1797 թվականին նկարներից շատերը [[Նապոլեոն Բոնապարտ]]ի հրամանով ուղարկվել են [[Փարիզ]]: 1815 թվականին [[Վիեննայի վեհաժողով]]ում որոշում ընդունվեց վերադարձնել նկարները Վատիկան։ Վատիկանի պատկերասրահի նկարները տեղադրված էին պապի ննջարանում։ Բազմիցս տեղափոխվել են մի տեղից մյուսը, այնքան ժամանակ, մինչև տեղավորվեցին Բելվեդեր պալատի սենյակներից մեկում, որտեղ 1908 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ պատկերասրահի հանդիսավոր բացումը։ 1932 թվականին Պիյ XI-ի պատվերով կառուցվեց նոր շենք պատկերասրահի համար (ճարտարապետ Լ. Բելտրամի), որտեղ այն գտնվում է մինչ այսօր։ Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 1932 թվականի հոկտեմբերի 27-ին։
Պատկերասրահում ցուցադրվում են ոչ միայն իտալացի նկարիչների աշխատանքներ, այլև Պիյ X-ի ձեռք բերած բյուգանդականբյուզանդական արվեստի աշխատանքներ։ Ընդհանուր հավաքածուից ցուցադրվել են մոտավորապես 460 նկարներ XII-XIX դարերում, որոնք տեղադրված են 18 սրահներում ժամանակագրական հաջորդականությամբ։ Ավանդության համաձայն հավաքածուում առկա են միայն կրոնական թեմաներով աշխատանքներ։
== Սրահներ ==
'''Սրահ I''' (XII-XV դդ.) Միջնադարյան Սիենայի, Ումբրիայի և Տոսկանայի դպրոցներից։ Նիկոլոյի և Ջովաննիի աշխատանքները։
196 020

edits