«Կարո Արմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Կարո Արմենը ծնվել է [[1953]] թվականին, [[Ստամբուլ]]ում: Նախնական կրթությունն ստացել է [[Ստամբուլ]]ի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է [[ԱՄՆ]] և հաստատվել այնտեղ։Սովորելայնտեղ։ Սովորել է [[Նյու-Յորք]]ի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան՝ [[Նյու-Յորք]]ի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։ Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքհեյվն ազգային լաբորատորիայում։ Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը։ Գիտական աստիճան է ստացել [[Նյու Յորք]]ի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։ Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատանաքի անցել Ուոլ Սթրիթում՝ որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան։ Այնուհետև Արմենը հիմնել է սեփական առողջապահական ընկերություն։ 1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (անգլերեն՝ ''Oncophage'') դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։ Կարո Արմենը հիմնադրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։ 2002 թվականին «Էրնստ և Յանգը» Կարո Արմենին ճանաչել է որպես «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»։
 
== Պարգևներ==