«Էդուարդ Թոփչյան (գրականագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Սուրմալուի գավառի [[Էվջիլար]] գյուղում։ 1932 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին ուսուցչություն է արել [[Երևան]]ի դպրոցներում։ 1935-1938 թթ. սովորել է [[Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում։ 1938-1939 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթ]]ի» խմբագրի տեղակալ, 1939-1941 թթ.՝ [[ԱրմՖԱՆ|Արմֆանի]] լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թթ. «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-1946 թթ.՝ [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-1952 թթ.՝ [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի]] ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-1954 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1954-1975 թթ. Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
 
[[Պատկեր:Eduard Topchyan's plaque, Yerevan.jpg|մինի|Էդուարդ Թոփչյանի հուշատախտակը Երևանում]]