«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Պատմություն ==
Որպես ինքնուրույն հիվանդություն, առաջին անգամ արձանագրվել է [[1981]] թվականին։ Ներկայումս ՄԻԱՎ վարակի տարածումը ձեռք է բերել համավարակի բնույթ և այն մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ։
 
ՄԻԱՎ-ըն առաջին անգամ նկարագրվել է [[1981]] թվականին [[ԱՄՆ]]-ում։ [[1983]] թվականին բացահայտվել է վարակի խթանիչը և արդեն հետագայում դրա տարբեր կլինիկական ձևերը։ Դրա հիման վրա 1988 թվականին ՄԻԱՎ-ը ընդունվել է որպես նոզոլոգիական ձև (որոշակի հիվանդություն սեփական էթիոլոգիայով և պաթոգենեզով)։ [[1981]]-[[1989]] թվականներին վարակված անհատների թիվը 300-ից հասավ 157 000 մարդու։ Որպես պանդեմիա (լայնամասշտաբ էպիդեմիա) հիվանդությունը սկսեցին դիտարկել [[1980]]-ական թվականներին, երբ վարակվածների թվի աճի հետ մեկտեղ գրանցվում էր նաև վիրուսի տարածում նախկինում դրանից զերծ տարածքների վրա՝ [[Եվրոպա]], [[Ասիա]], [[Ավստրալիա]]։
 
==Տարածում==
Տող 46.
* Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան՝ կնոջից տղամարդուն։ Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում։ Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում։ ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ։ Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են։
* Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։
* Թլպատումը[[Թլպատում]]<nowiki/>ը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը։
 
=== ՄԻԱՎ-ի փոխանցումը արյան միջոցով ===
Արյան միջոցով վարակում տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ պարունակող արյունը ներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքի, քթի, բերանի խոռոչի) կամ վնասված մաշկից (համարվում է, որ չվնասված մաշկը հուսալի պատնեշ է վիրուսի համար)։ Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, մասնավորապես դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, արհեստական բեղմնավորման ժամանակ, չախտազերծված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ, նաև դաջվածքներ կատարելիս։ Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ գործածումը։ Այս դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է ոչ միայն չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով։ Հենց թմրամիջոցն էլ կարող է լինել վարակի փոխանցման գործոն։ ՄԻԱՎ-ը կարող է ներթափանցել դրա մեջ, երբ ընդհանուր տարողությունից թմրամիջոց է վերցվում օգտագործված ներարկիչներով, երբ թմրամիջոցի պատրաստման ժամանակ օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյամբ աղտոտված ներարկիչներ, նաև այն դեպքում, երբ առանց ախտազերծման կրկնակի օգտագործվում են բաժակները, գդալները և ֆիլտրերը։
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից