«Սուսերամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Սպորտ}}
[[Պատկեր:Sport sabre.jpg|մինի|Սուսերամարտ]]
#'''Սուսերամարտ''', [[սառը զենք]]ին տիրապետելու հնարքների [[համակարգ]] ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին [[դար]]երում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի [[արվեստ]]ը ծագել է [[15-րդ դար]]ի սկզբին, ռազմիկի սպառազինությունը [[հրազեն]]ի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։
'''Սուսերամարտ'''
 
# [[սառը զենք]]ին տիրապետելու հնարքների [[համակարգ]] ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին [[դար]]երում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի [[արվեստ]]ը ծագել է [[15-րդ դար]]ի սկզբին, ռազմիկի սպառազինությունը [[հրազեն]]ի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։
#Սուսերամարտը Մարզաձևմարզաձև է, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը [[եռանկյուն]] է։
 
Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Սուսերամարտում հաղթում է մինչև [[6]] րոպեում [[5]] խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ [[10]] րոպեում [[10]] խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը [[18]] մ է։ [[1896]] թվականից Սուսերամարտի [[օլիմպիական խաղեր]]ի ծրագրում է (կանանցը [[1924]] թվականից)։ [[1937]] թվականից անց է կացվում աշխարհի ամենամյա առաջնություն, [[1906]]-[[1936]] թվականին անցկացվել է [[Եվրոպա]]յի առաջնություն, [[1960]] թվականից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ ([[1964]] թվականից՝ չեմպիոնատներ)։ [[Ռուսաստան]]ում մարզական Սուսերամարտ հայտնի է XVII դարի վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են [[1860]] թվականից (սկզբում միայն սպաների համար)։ [[1924]] թվականին տեղի է ունեցել [[Մոսկվա]]յի առաջին չեմպիոնատը, [[1925]] թվականին հիմնվել է Սուսերամարտի Համամիութենական սեկցիան ([[1958]] թվականից՝ Սուսերամարտի [[ԽՍՀՄ]] ֆեդերացիա)։ ԽՍՀՄ առաջնություններ անցկացվում են [[1930]]-ական թվականներին․ ([[1943]] թվականից ամենամյա)։ [[1952]] թվականին Սուսերամարտի Համամիութենական սեկցիան ընդգրկվել է Սուսերամարտի Միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԵ-ի (հիմնադրվել է [[1913]] թվականին, [[Փարիզ]]ում) կազմում։ Սովետական մարզիկները բազմիցս հաղթել են օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, նվաճել «Ազգերի մեծ մրցանակը»։ Հայաստանում Սուսերամարտ տարածում է գտել [[1922]] թվականից։