«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ներկայացնել առնվազն 3 երկրորդային վստահելի աղբյուր:
Հեռացվեցին չաշխատող հղումները:
Տող 27.
 
'''Պարույր Արշավիրի Հայրիկյան''' ({{ԱԾ}}), հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ,<ref name=bio>[http://www.persons.am/en/info.php?id=558 Պարույր Հայրիկյանի կենսագրությունը]</ref><ref>[http://www.aimusd.org/karuc/paheng.html "Պարույր Հայրիկյան"]</ref>
[[1968]] թ․-ից գաղտնի գործող ''[[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]]'' անդամ{{փաստ}}, այնուհետև՝ ղեկավար, [[Ազգային ինքնորոշում միավորում]] կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար,<ref name="kp.by">[http://www.kp.by/online/news/1355885/ Саша Пятницкая. В Ереване пытались убить кандидата в президенты Армении. Комсомольская Правда]</ref><ref name="kavkaz-uzel.ru">[http://www.kavkaz-uzel.ru/articles/218480/ Айрикян Паруйр Аршавирович. Биография. Кавказский узел]</ref><ref>[http://persones.ru/biography-10849.html Паруйр Айрикян: биография]</ref> գրող, երգահան։<ref name=bio/><ref name="kp.by"/>
 
Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987-ին) անցկացրել կալանավայրերում։<ref>[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=364&lang=arm ՀՀ ԱԺ. Պարույր Արշավիրի Հայրիկյան]</ref>
Տող 58.
1988 թվականի հունուարի 12-ին՝ Ուկրաինական քաղկալանավորների պաշտպանության օրը, Երևանում Հայրիկյանի հրաւերով կայացավ հայ, ուկրաինացի և վրացի այլախոհ ղեկավար դեմքերի հանդիպումը, որով սկիզբ դրվեց ազատության համար պայքարող ազգերի գործակցությանը։ Մասնակիցների թվում էին հետմահու Ուկրաինայի հերոս [[Վյաչեսլավ Չորնովիլ]]ը, հետմահու Վրաստանի ազգային հերոս [[Մերաբ Կոստավա]]ն և հետմահու Հայաստանի ազգային հերոս [[Մովսես Գորգիսյան]]ը։<ref name="blackseanews.net"/>
[[Պատկեր:Paruyr Hayrikyan 1990.jpg|thumb|220px|Հայրիկյանը 1990 թ.]]
Ինքնորոշման շարժումն իր արձագանքն ու զարգացումը գտավ [[Արցախ]]ում, որի ժողովուրդը, մարզային խորհրդի՝ [[Ադրբեջան]]ի կազմից դուրս գալու և Հայաստանին վերամիավորվելու փետրվարյան որոշմամբ վերջ դրեց Մոսկվա խնդրագրեր ուղարկելու գործելակերպին և կրեմլին դրեց ծանր իրավիճակի մեջ։ Հայրիկյանը արցախյան ինքնորոշման, դրան հաջորդած սումգայիթյան ջարդերի, դրանցում [[Կրեմլ]]ի հանցավոր դերակատարության վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր էր արտերկրի լրատվամիջոցների համար։ «Ժողովրդավարության ու հրապարակայնության» վայ-բեմադրիչ [[Միխայիլ Գորբաչով]]ը, որը ազատ էր արձակել բոլոր քաղկալանավորներին, հանձնարարեց կրկին (չորրորդ անգամ) կալանավորել Հայրիկյանին։ Դա տեղի ունեցավ 1988 թ. մարտին, Մոսկվայում, արտերկրի լրագրողների հետ Հայրիկյանի հանդիպումից հետո։ Հաջորդ օրը՝ մարտի 23-ին նրան տեղափոխեցին Երևան՝ ՊԱԿ-ի բանտ։ Հուլիսի 20-ին մոսկովյան իշխանությունները Հայրիկյանին հատուկ օդանավով, ձեռնակապերով տեղափոխեցին նախ Մոսկվա, այնուհետև, մեկ այլ հատուկ օդանավով՝ Եթովպիա։<ref name="kp.by"/> Դրանից հետո նա անցավ Եվրոպա, այնուհետև՝ ԱՄն։<ref>[http://www.nytimes.com/1988/08/14/world/armenian-calls-dispute-political-not-ethnic.html Armenian Calls Dispute Political, Not Ethnic By Mark A. Uhlig, New York Times, August 14, 1988]</ref> Բռնի տարագրյալի վիճակում Հայրիկյանը մնաց մինչև 1990 թ. նոյեմբերը, որից հետո, միջազգային հանրության ճնշման տակ Գորբաչովը հարկադրված էր վերականգնել Հայրիկյանի քաղաքացիությունը և թույլատրեց վերադառնալ հայրենիք։ Նույն թվականին, դարձյալ տարագրության մեջ, Հայրիկյանն ընտրվեց Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի պատգամավոր։
 
Տարագրության ժամանակ՝ 1989 թ. Հայրիկյանը ընտրվեց, իսկ 1990 թ. հուլիսին Պրահայում վերընտրվեց Փարիզում հիմնադրված «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ժողովրդավարություն և անկախություն համակարգիչ կենտրոնի» նախագահը։<ref name="kavkaz-uzel.ru"/> ԱՄՆ կոնգրեսի արձանագրություններում և համաշխարհային մամուլում բազմաթիվ վկայություններ կան Հայրիկյանի այդ շրջանի գործունեության, մասնավորապես՝ արտերկրի բարձր քաղաքական շրջանակների հետ հանդիպումների, Արևմուտքին մոլորեցնելու Գորբաչովի ջանքերը ձախողելու մասին։