«Սիդր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Խմիչք}}
'''Սիդր''' ({{lang-fr|cidre}}), մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային [[գինի]], ստացվում է խնձորահյութի [[խմորում|խմորմ]]ամբ։
 
Սիդրը մշակվում է [[խնձոր]]ի ուշահաս սորտերից։ Խնձորը լվանում են, մանրացնում, մամլում, մշակում [[խմորիչ]]ներով, քամում, այնուհետև լցնում շշերի մեջ և 2-4 մթնոլորտային ճնշման տակ հագեցնում [[ածխաթթու գազ]]ով։ Սիդրը պարունակում է [[ածխաջրեր]], [[ճարպեր]], [[վիտամիններ]]։ Թողարկվում է քաղցր (պարունակում է 10 գ/լ շաքար), կիսաանապակ (պարունակում է 5 գ/լ շաքար), անապակ (առանց շաքարի սիդր)։ Ոգելից սիդրը պարունակում է 5-7 % ծավալով [[սպիրտ]], 5-8 գ/լ [[թթուներ]]։ Սիդրի հայրենիքը [[Ֆրանսիա|Հյուսիսային Ֆրանսիան]] է, որտեղ սիդր են անվանում խնձորից ստացվող ցանկացած ալկոհոլային ըմպելիք։ Լայնորեն տարածված է [[Ավստրիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում և այլուր։ [[ԱՍՆ]]-ում սիդր են անվանում պաստերացված խնձորահյութը։ [[ԽՍՀՍ]]-ում սիդր մշակվում է [[ՌԽՖՍՀ]]-ում, [[Բելառուս]]ում, [[Ուկրաինա]]յում և [[Ղազախստան]]ում։
 
{{food-stub}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԳինիԱլկոհոլային խմիչքներ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիդր» էջից