«Ֆրանսուա Տրյուֆո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 30.
 
== Կենսագրություն ==
Ֆրանսուա Տրյուֆոն ծնվել է 1932 թվականին [[Փարիզ]]ում։ Որպես արտամուսնական կապից ծնված երեխա՝ հորը չի ճանաչել։ Մայրը՝ Ժանին, ով «Իլյուստրասիոն» թերթի քարտուղարն էր, երեխային հանձնել է ստնտուի։ [[1933]] թվականին Ժանին ամուսանում է ճարտարապետական ընկերության գծագրիչ Ռոլան Տրյուֆոյի հետ ([[1934]] թվականի գարնանը նրանք որդին են ունենում, սակայն երեխան 2 ամիս անց մահանում է), և նա որդեգրում է Ֆրանսուային և նրան է տալիս իր ազգանունը։ Տրյուֆոն մեծացել է տատիկի խնամակալության ներքո, ում շնորհիվ ծանոթացել է գրքերի ու երաժշտության հետ։ Տատիկի մահից հետո, 10 տարեկան հասակում տեղափոխվում և բնակվում է մոր և խորթ հոր հետ։ Տանը սենյակ չունենալու պատճառով քնում էր միջանցքում<ref name="New Wave Film Encyclopedia">{{cite web|url=http://www.newwavefilm.com/french-new-wave-encyclopedia/francois-truffaut.shtml |title=FRANCOIS TRUFFAUT – French New Wave Director |publisher=Newwavefilm.com |accessdate=փետրվարի 6, 2012}}</ref>։ Ռոլան Տրյուֆոյի օրագիրը գտնելով՝ տեղեկանում է, որ նա չէ իր հարազատ հայրը։ Երբ [[1962]] թվականին ծնողները բաժանվեցին, [[1968]] թվականին Ֆրանսուան դիմեց խուզարկուի օգնությանը՝ փորձելով գտնել կենսաբանական հորը։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ, հնարավոր է, նրա հայրը [[Պորտուգալացիներ|պորտուգալական]] ծագումով [[հրեա]] ատամնաբույժ Ռոլան Լևին է, ով ապրել է Փարիզում և պատերազմական ժամանակահատվածում նացիստական զորքերի ժամանման հետ տեղափոխվել է Տուրա։ Խուզարկուն բացահայտել էր նաև, որ Լևին ամուսանցել է Անդրե Բլյումի հետ, և նրանք ունեցել են երկու երեխա։ Ֆրանսուայի մոր կողմի ազգականները ժխտում էին այդ բացահայտումը, սակայն նա հակված էր հավատալու այդ վարկածին<ref>{{cite book|url=httphttps://books.google.comam/books?id=UtDWnNzi3jMC&pg=PA94&dq=%22Francois+Truffaut%22+%22a+dentist+from%22&hl=en&ei=jEH1TdbFM-fn0QH1-KC_AQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCoQ6AEwAA#v=onepage&q=%22Francois%20Truffaut%22%20%22a%20dentist%20from%22&f=false |title=François Truffaut: film author 1932–1984 – Robert Ingram, Paul Duncan |publisher=Google Books |accessdate=փետրվարի 6, 2012}}</ref>։
 
Մոր և խորթ հոր հետ ապրելիս Տրյուֆոն աշխատում էր ազատ ժամանակը դրսում ընկերների հետ անցկացնել՝ տանը չլինելու համար։ Նրա լավագույն ընկերը վաղ տարիքից մինչև մահ եղել է Ռոբեր Լյաշենը, ով Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմում դարձավ Անտուան Դուանել Ռենե Բեժեի ընկերոջ նախատիպը, ինչպես նաև մի քանի ֆիլմերում հանդես եկավ որպես ասիստենտ։ Ութ տարեկան հասակում Ֆրանսուան առաջին անգամ դիտեց Աբել Գանսի «Կորուսյալ դրախտ» ֆիլմը։ Այս ֆիլմից հետո նա տարվեց կինոյով և դասերից հաճախ բացակայում էր ու լինում կինոսրահներում։ 14 տարեկան հասակում նա որոշեց ինքնուրույն ապրել և հեռացավ դպրոցից։ Նրա պատանեկան «ակադեմիական» նպատակներից մեկն էր օրը երեք ֆիլմ դիտել և շաբաթական երեք գիրք կարդալ։