«Ռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Խմիչք}}
[[Պատկեր:Rum display in liquor store.jpg|մինի]]
'''Ռոմ''' (անգլ․ rum), թունդ սպիրտային խմիչք։ Պատրաստվում է ռոմի [[սպիրտ]]ից, որը ստանում են շաքարի արտադրության մեջ շաքարեղեգնի մնացուկների (մրգահյութ) կամ հյութի խմորմամբ և թորմամբ։ Ռոմի սպիրտը նոսրացնում են [[թորած ջուր|թորած ջրով]] ([[ՍՍՀՄ]]-ում մինչև 45 ծավ․ % թնդության), լուծույթին ավելացնում մինչև 1% շաքար, այրած [[շաքար]]ով գունավորում են ստացված խառնուրդը (կուպաժ) և լցնում կաղնե տակառների մեջ, որտեղ պահում են առնվազը 4 տարի՝ 18—23 °C ջերմաստիճանի և օդի 70—80% հարաբերական խոնավության պայմաններում։ Ռոմն արտադրում են այն երկրներում, որտեղ մշակում են շաքարեղեգ։ Ռոմի արտադրությունն սկսվել է [[17-րդ դար]]ում, [[Բրիտանիա]]յի Արևելա-Հնդկական գաղութներում։ Հայտնի է ճամայկայի ռոմը, որը պատրաստվում է [[Ճամայկա]]
կղզում (արտահանվում է [[18-րդ դար]]ից), ինչպես նաև Արևելա-Հնդկական այլ կղզիներում։ ՍՍՀՄ-ում ռոմի սպիրտ ստանում են [[Միջին Ասիա]]յի հանրապետություններում աճեցվող շաքարեղեգնի հյութից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռոմ» էջից