«Ռուան (ֆուտբոլային ակումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
Հիմնադրման առաջին տարիներից Ռուանը դառնում է ֆրանսիական առաջնության առաջատար ակումբներից մեկը և նորմանդական Հավր Ատլետիկ ֆուտբոլային ակումբի հիմնական մրցակիցը։ 1910 թվականից Ռուան ակումբի մարզադաշտն է դառնում «Բրույերը», որը հետագայում վերանվանվում է «Ռոբեր Դիշոն»՝ ի պատիվ ակումբի հիմնադիր-նախագահ Ռոբեր Դիշոնի։
 
1933 թվականին 2 նորմանդական ակումբները հավակնում են ստանալ պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ և սկսում են հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլային առաջնության 2-րդ դիվիզիոնում՝ Լիգա 2-ում։ 1936 թվականին Ռուանին հաջողվում է դառնալ Լիգա 2-ի չեմպիոն և բարձրանալ առաջին դիվիզիոն։ Այդ շրջանում ակումբում հանդես էին գալիս ինպես Ֆրանսիայի ազգային հավաքականի, այնպես էլ արտասահմանյան մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Ժան Նիկոլասը։