«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5145 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref))
No edit summary
'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։
 
Երբ [[Գին|գների]] ընդհանուր մակարդակը բարձրանում է, [[արժույթ]]ի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի [[Գնողունակություն|գնողունակության]] անկման<ref>Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."</ref>։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը<ref name="Mankiw, N. Gregory 2002">Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref>։
Gregory 2002">Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref>։
 
== Գնաճի բնութագրումը ==
Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն ինֆլյացիա երևույթի բնութագրման մի քանի մոտեցումներ:
 
# Ինֆլյացիան կամ գնաճը շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի չափից ավելի աճն է ապրանքների իրական առաջարկի համեմատությամբ:
# Ինֆլյացիան դրամի գնողունակության անկումն է:
# Ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի աճն է:
 
Գնաճը [[Տնտեսություն|տնտեսության]] վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել [[ներդրում]]ներին և [[խնայողություն]]ներին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված [[Գին|գների]] ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ [[կենտրոնական բանկ]]երը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)<ref name="Mankiw, N. Gregory 2002"/> և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։
 
Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է [[Դրամաշրջանառություն|դրամաշրջանառության]] համապատասխան արագացում կամ [[դրամական զանգված]]ի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան [[դրամական զանգված]]ի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի<ref>Сидорович А.В. Курс экономической теории", 1997</ref>։
 
Ինֆլյացիայի ազդեցությունն իրական եկամուտների մակարդակի վրա հակասական է, քանզի վերջինս տարբեր կերպ է ազդում եկամուտների բաշխման վրա` կախված այն հանգամանքից ինֆլյացիան ''սպասվող'' է, թե ''անակնկալ'':
 
Սպասվող ինֆլյացիայի դեպքում եկամուտ ստացողը կարող է միջոցներ ձեռնարկել ինֆլյացիայի բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար: Անսպասելի ինֆլյացիան հանգեցնում է ամրագրված եկամտի բոլոր տեսակների նվազեցմանը և «սուբսիդավորվում են» այն տնտեսական գործակալները, որոնց անվանական եկամուտներն ավելի արագ են աճում, քան գների միջին մակարդակը:
 
Եթե տնտեսական գործակալներն ունեն եկամտի տարբերակված աղբյուրներ, ապա ինֆլյացիայի արդյունքում նրանք միաժամանակ կարող են և շահել, և վնաս կրել: Սպասվող ինֆլյացիայի պայմաններում անվանական եկամուտների ճշգրտում կարելի է կատարել` օգտագործելով [[Ֆիշերի հավասարում|Ֆիշերի հավասարումը]]`
i = r +  e ,
որտեղ i և r ներկայացնում են, համապատասխանաբար` անվանական և իրական տոկոսադրույքը,
e – սպասվող ինֆլյացիայի մակարդակը:
 
Տնտեսության բոլոր գործակալների համար էական նշանակություն ունի հարաբերակցությունը ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքի միջև: Տոկոսադրույքը (անվանական, i - բանկի կողմից սահմանված, իրական, r` հաշվի առած ինֆլյացիայի փաստացի տեմպը) խնայողությունների արժեքն է ապագայում: Հետևաբար, եթե իրական տոկոսադրույքը գերազանցում է անվանականին, ապա այս դեպքում շահում են վարկ վերցնող գործակալները և վնաս են կրում բանկերը կամ գումար տրամադրողները, և ընդհակառակը: Նույն տրամաբանությունն է առկա նաև տնային տնտեսությունների պարագայում` այդ հարաբերակցությունից է կախված բնակչության կողմից սեփական խնայողությունները այս կամ այն կերպ տնօրինելու (բանկերում ավանդների տեսքով ներդնելու, բաժնետոմսեր գնելու և այլն) իրողությունը, աճի միտում ունեցող ինֆլյացիայի դեպքում անգամ խնայելու, թե անմիջապես սպառման վրա ծախսելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելը:
 
Հարկ է նկատի ունենալ, որ անվանական տոկոսադրույքը սահմանելիս, բանկն արդեն իսկ հաշվի է առնում սպասվող ինֆլյացիայի որոշակի կանխատեսված մակարդակ: Ներկայացված հարաբերակցության ողջ տնտեսության համար ունեցած կարևորությունն է պատճառը, որ ինֆլյացիայի կամ գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները գտնվում են երկրների կենտրոնական բանկերի (ինչպես օրինակ [[Հայաստան]]ում) աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո: Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որ ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքների հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է դրամի գնողունակության, հետևաբար և իրական (ապրանքների և ծառայությունների քանակով արտահայտված) եկամտի վրա:
 
== Պատմություն==
 
«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ '''«Ագֆլյացիա»''' (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ)։ Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ [[2006]] թվականին [[սննդամթերք]]ի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ [[2007]] թվականին՝ 41%-ով<ref>http://lenta.ru/news/2008/04/08/agflation/</ref>։
 
== Հակագնաճային քաղաքականություն ==
 
3198

edits