«Դիոնիսոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
==Պաշտամունքը==
Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ [[Աթենք]]ում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները: Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների՝ Մեծ դիոնիսականքի ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան: Երգն ուղեկցվում էր պարով: Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ [[Ողբերգություն (ժանր)|ողբերգությունը]]: Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից: Դիոնիսոսը հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախումբիշքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր [[սիլեններ]]ը, երիտասարդ [[սատիրներ]]ը, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։
Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։ Գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում: Դրանք նույնպես ուղեկցվում էին պարով: Սրանից էլ առաջ է եկել կոմեդիան՝ [[կատակերգություն]]ը: Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիոնիսոս» էջից