«Ինֆորմացիայի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
== Ինֆորմացիայի կոդավորում ==
Կոդավրումը հաղորդագրության՝ կապուղու մուտքից մինչև ելք՝ անցման գործընթացն է․ ընդ որում հաղորդագրության ինֆորմացիոն արժեքը պետք է անփոփոխ մնա։ Ինֆորմացիայի տեսության մեջ կարելի է ընգծել կոդավորման հետևյալ տեսակները։
#1. Դիսկրետ աղբյուրների կոդավորում։ Դա ինֆորմացիայի «առանց կորուստների» կոդավորման ենթադրյալ մոդել է, որը լապուղով անցնում է առանց աղմուկի՝ ինֆորմացիայի սեղմումով։
#2. Ինֆորմացիայի կոդավորում նրա՝ աղմուկով լի կապուղով անցնելու ժամանակ։ Այդ մեթոդտ հաշվի է առնում և պաշտպանում է ինֆորմացիան՝ կապուղում առկա խանգարումներից։
Կոդը միանշանակ ապակոդավորվող է, եթե կոդի այբուբենից (հիմնականում դա 0 կամ 1 է) սիմվոլների ցանկացած հաջրդականություն բաժանվում է առանձին բառերի։ Եթե ոչ մի կոդային բառ մյուսի սկիզբ չէ, ապա կոդը անվանում են պրիքսային, և նա միանշանակ ապակոդավորվող է։ Հետևապես, պրքֆիքսությունը միանշանակ ապակոդավորվելու բավարար, սակայն ոչ անհրաժեշտ պայման է։ Պրեֆիքսության պահանջը սահմանափակում է կոդային բառերի բազմաթիվ երկարություններ և հնարավորություն չի տալիս շատ կարճ կոդային բառեր ընտրել։ Կոդային բառերի <math>l_1,...,l_M</math> երկարություններով, <math>M</math> ծավալով պրեֆիքսային կոդի ծավալիգոյության անհրաժեշտ և բավարար պայման է Քրաֆտի անհավասարության կատարումը։
: <math>\sum_{i=1}^{M} {2}^{-l_i}\leqslant{1}</math>
 
Նաև անհրաժեշտ է դիտարկել Շենոն֊Ֆանոյի կոդը՝ պրեդիքսային անհամասեռ կոդավորման ալգորիթմը։ Կոդավորման այդ մեթոդը օգտագործում է հաղորդագրության ավելորդությունը, որը ներառված է իր այբուբենի սիմվոլների հաճախականության անհամասեռ բաշխվածության մեջ, այսինքն՝ ավելի հաճախ հանդիպող սիմվոլները փոխարինում է կարճ երկուական հաջորդականություններով, իսկ ավելի հազվադեպ հանդիպող սիմվոլները՝ ավելի երկար երկուական հաջորդականություններով։ Դիտրակենք աղբյուրը, որը ընտրում է տառերը <math>X=M</math> բազմությունից՝ <math>p_M</math> հավանականություններով։ Ենթադրենք, որ տառերը դասավորված են (<math>{p_1}\geqslant {p_2}\geqslant {p_M}</math>) հավանականության նվազման կարգով։ Շենոնի կոդի կոդային բառը՝ <math>M</math> համարով հաղորդագրության համար երկուական հաջորդականությունն է, որն իրենից ներկայացնում է <math>q_M</math> թվի երկուական տեսքով գրանցված թվի ստորակետից հետո առաջին <math>l=-\log {p_m}</math> թվանշանակարգերը։
 
: <math>{q_M}=\sum_{i=1}^{M-1} p_i</math>
 
3. Կոդավորում՝ որակի տվյալ չափանիշներով։ Հաշվի առնելով այն, որ անալոգային աղբյուրների ինֆորմացիան չի կարող ներկայացվել թվային տեսքով՝ առանց աղավաղումների, կոդավորման այս մեթոդը ինֆորմացիայի փոխանցման որակի և ծախսերի միջև լավագույն փոխզիջումն է ապահովում։ Այն օգտագործվում է այն դեպքերում, երբ աղբյուրի կոդավորումը իրականցվում է այն կերպ, որ կոդավորված հաղորդագրությունները վերականգնվում են որոշակի արժեքից ոչ մեծ որոշակի սխալով։ Այն կաոդավորման ամենաարդիական մեթոդներից մեկն է, քանի որ լայն տարածում է գտել տեսա և ձայնային ինֆորմացիայի թվային փոխանցմանը։
 
 
 
4. Ինֆորմացիայի կոդավորումը՝ բազմաթիվ օգտատերերով համակարգերի համար, լավագույնս ապահովում է բաժանորդների փոխազդեցությունը, որոնք ընդհանուր ռեսուրս են գտագործում, օրինակ՝ կապուղի։
 
5. Գաղտնի կապ, ինֆորմացիայի՝ չարտոնված մուտքից պաշտպանման համակարգեր։ Այս տեսակը գործածվում է ակտիվ կերպով և շատ արդիական է։ Ներառում է ինֆորմացիայի տեսությունը, ալգորիթմների հաշվողական հզորության տեսությունը, օպերացիաների ուսումնասիրություն և թվերի տեսություննները։
 
== Գրականություն==