«Խորշակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 106 բայտ ,  3 տարի առաջ
 
== Առաջացում ==
Որպես խորշակի չափանիշ ընդունվում է միաժամանակ դիտվող օդերևութաբանական տարրերի գումարը` [[հարաբերական խոնավություն]]ը` փոքր կամ հավասար 30 %, [[ջերմաստիճան]]ը` 25°, [[Քամի|քամու]] արագությունը` մեծ կամ հավասար 5 մ/վ: Սովորաբար խրշակների ներթափանցման ժամանակ մշակաբույսերը գտնվում են բուռն զարգացման փուլում, որի պատճառով նկատվում է [[Բերքատվություն|բերքատվության]] զգալի անկում, իսկ առանձին դեպքերում նաև բույսերի ոչնչացում: Քանի որ խորշակային եղանակները տևում են մի քանի օր (մինչև 5-6 օր), այդ պատճառով բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից: Բույսերի վրա խորշակների ազդեցությունը խորանում է հողում խոնավության պակասի պատճառով, երբ խզում է առաջանում տրանսպիրացիայի միջոցով գոլորշացող և արմատային համակարգով ջրի մուտքի միջև: Խորշակային օրերին ոռոգելի դաշտերը գրեթե չեն տուժում <ref>А. Алпатьев, Влагаоборот культурных растеный. Л., 1954.</ref>:
 
Խորշակների օրական ընթացքը նման է ջերմաստիճանի և քամու արագության ընթացքին և լավ արտահայտվում է ցերեկային ժամերին:
387

edits