«Ինֆորմացիայի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
* Պաշտպանվածություն, հատկություն, որը բնոորշում է ինֆորմացիայի չարտոնված օգտագործման կամ փոփոխման անհնարինությունը։
* Հարմարավետություն, հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի ձևի կամ ծավալի հարմարավետությունը՝ տվյալ սպառողի տեսանկյունից։
* Համապատասխանություն, հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի՝ տվյալ օբյեկտին կամ երևույթին ճիշգրիտ կերպով համապատասխանելը։

Համապատասխանությունը՝ սպառողի համար ինֆորմացիայի ներքին հատկություն է, որն իրեն դրսևորում է հավաստիության միջոցով։
 
Նաև ինֆորմացիայի հատկությունները կարելի է որոշել ըստ նրա սպառողի․ քաղաքական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, տնտեսագիտական և այլն։ Ինֆորմացիան ունի նաև ներքին հատկություններ՝ ինֆորմացիայի ներքին կազմակերպություն (կառուցվածք) և ծավալ (քանակ)։ Ինֆորմացիան կազմված է մի քանի առանձին տարրերից, որոնք կարող են լինել և բարդ և պարզ։ Պարզ տարրերը հետագա մասնատման չեն ենթարկվում, իսկ բարդերը ձևավորվում են որպես մի քանի տարրերի համադրություն և ներկայացվում են ինֆորմացիոն ամբողջութուններ։ Ինֆորմացիայի կառուցվածքը բավականին բարդ է, և կարող է ներառել ինֆորմացիոն ամբողջությունների տարբեր համակցություններ, որոնք տարբեր բովանդակություն ունեն։ Իսկ ինֆորմացիայի քանակը, ինֆորմացիոն հաղորդագրություններ ստանալու ժամանակ գիտելիքի անորոշության նվազման չափն է։ Ինֆորմացիայի քանակի միավորն է բիթը։ Դա ինֆորմացիայի քանակն է, որի դեպքում ընտրոթւյան տարբերակների թիվը փոքրանում է երկու անգամ (դա որոշակի հարցի պատասխան է, որին պատասխանելու համար անհրաժեշտ է պատասխանել ընդամենը այո կամ ոչ)։ Հավասարահավանական իրադարձությունների ինֆորմացիայի քանակը որոշվում է Հրթլիի բանաձևով, որտեղ ինֆորմացիայի ստացման գործընթացը դիտակվում է որպես՝ նախօրոք սահմանված հավասարահավանական հաղորդագրությունների բազմության միջից մեկ հաղրոդագրության ընտրությունը։
: <math>I=log_2N,</math>
 
որտեղ <math>I</math> — ինֆորմացիայ քանակն է, իսկ <math>N</math>֊ը — հաղորդագրությունների հնարավոր բազմությունը. Լոգարիթմը 2 հիմքով է, քանի որ ինֆորմացիայի հաշվարկումը օգտագործվում հիմնականում համակարգչային տեխնիմկայում, և որտեղ ինֆորմացիան պահպանվում է երկուական համակրգի միջոցով։ Ինֆորմացիայի քանակի բանաձևը, հաշվի առնելով իրադարձությունների ոչ միանման հավանակնությունը, անվանվել է նրա հայտնագործողի՝ Շենոնի պատվին։
: <math>I = -\sum_{n} p_n log_2 p_n,</math>
որտեղ <math>p_n</math> — հավանականությունն է նրա, որ <math>n</math>-րդ հաղորդագրությունը ճշմարիտ է։
Պայմանականորեն ինֆորմացիայի քանակի հայտնաբերման մեթոդները կարելի է բաժանել 5 տեսակի՝
 
*Էնտրոպիական
*Ալգորիթմական
*Կոմբինատորական
*Բովանդակային
*Պրագմատիկ
 
Էնտրոպիական, ալգորիթմական, կոմբինատորական տեսակները բնորոշում են դիտարկվող օբյեկտի կամ երևույթի բարդության քանակական սահմանումը, և հիմնվում ինֆորմացիայի հետևյալ հատկությունների վրա՝ ամբողջականություն, հասանելիություն, հարմարավետություն։ Բովանդակային տեսակը նկարագրում է ստացողի համար՝ փոխանցվող հաղորդագրության նոր և իմաստալից լինելը (որոնման համար հասանելիության և համապատասխանության հատկություներ)։ Պրագմատիկ տեսակը ուշադրություն է դարձնում օգտագործողի համար՝ ստացված հաղորդագրության օգտակարության վրա (ամբողջականության, արդիականության, հարմարավետության և համապատասանության հատկություններ)։
 
== Գրականություն==