«Խորշակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Առաջացում ==
Որպես խորշակի չափանիշ ընդունվում է միաժամանակ դիտվող օդերևութաբանական տարրերի գումարը` հարաբերական խոնավությունը` փոքր կամ հավասար 30 %, ջերմաստիճանը` 25°, քամու արագությունը` մեծ կամ հավասար 5 մ/վ: Սովորաբար խրշակների ներթափանցման ժամանակ մշակաբույսերը գտնվում են բուռն զարգացման փուլում, որի պատճառով նկատվում է բերքատվության զգալի անկում, իսկ առանձին դեպքերում նաև բույսերի ոչնչացում: Քանի որ խորշակային եղանակները տևում են մի քանի օր (մինչև 5-6 օր), այդ պատճառով բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից: Բույսերի վրա խորշակների ազդեցությունը խորանում է հողում խոնավության պակասի պատճառով, երբ խզում է առաջանում տրանսպիրացիայի միջոցով գոլորշացող և արմատային համակարգով ջրի մուտքի միջև: Խորշակային օրերին ոռոգելի դաշտերը գրեթե չեն տուժում:
 
Խորշակների օրական ընթացքը նման է ջերմաստիճանի և քամու արագության ընթացքին և լավ արտահայտվում է հետճաշյա ժամերին:
Տարվա ընթացքում ամենից վտանգավոր, ինտենսիվ խորշակներ դիտվում են հուլիս և օգոստոս ամիսներին: Կարճատև խորշակները բույսերի համար ավելի քիչ վնասակար են, քան երկարատև խորշակները: Պարզվել է, որ եթե հողում առկա է խոնավության բավարար քանակ` 20 մմ` 0-20 սմ շերտում, ապա հացահատիկային ցանքերը, պտղատուները և խաղողի վազն առանց լուրջ վնասի կարող են դիմանալ թույլ խորշակներին` մինչև 5 օրվա ընթացքում, միջին ինտենսիվության դեպքում` 3-4 օրվա, ինտենսիվները` 2-3 օրվա և շատ ինտենսիվ խորշակները` 1-2 օրվա ընթացքում
 
== Խորշակների ինտենսիվություն ==
Տող 36 ⟶ 39՝
 
|}
== Հետևանքներ ==
Խորշակները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը` վնասելով բույսերին` նրանց զարգացման տարբեր փուլերում: Դրանք բերքատվության զգալի կորստի: Խորշակներով պայմանավորված բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից:
 
Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ: Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խորշակ» էջից