«Ինֆորմացիայի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
Ինֆորմացիան կարելի է ներկայացնել և՛ որպես օբյեկտների հատկություն, և՛ որպես նրանց փոխազդեցության արդյունք: Ինֆորմացիայի օբյեկտիվ գոյության փաստը՝ անկախ մեր գիտակցությունից, որոշ հետազոտողների համար բավականին արտառոց կարծիքների առիթ հանդիսացավ, ըստ որոնց՝ ինֆորմացիան նյութական աշխարհի երրորդ սուբստանցիան է ([[Նյութ|նյութի]] և [[Էներգիա|էներգիայի]] կողքին): Բայց ինֆորմացիայի համար դեռ ձևակերպված չեն [[Պահպանման օրենքներ|պահպանման]] և նյութի կամ էներգիայի համարժեք քանակի անցման օրենքներ: Ներկայումս ընդունված է, որ ինֆորմացիան գոյություն ունի անկախ նրանից, թե ընկալվում է այն, թե չէ, սակայն դրսևվորվում է միայն փոխազդեցության դեպքում:
 
== Պատմություն ==
Ինֆորմացիայի տեսության արգացումը սովորաբար կապում են 1948թ․ հուլիս֊օգոստոս աիսներին Կլոդ Շենոնի կողմից «Կապի մաթեմատիկական տեսություն» անունով աշխատանքի հետ, որը հրապարակվել է «Bell System» հեռախոսային ընկերության ամսագրում։ Սակայն պետք է նշել, որ ինֆորմացիայի տեսության ձևակերպման և ստեղծման գործում իրենց ավանդն են ունեցել նաև ականավոր այլ գիտնականներ։ Շենոնը իր հոդվածի սկզբում նշել է, որ «Այս տեսության որոշ հիմնական կետերը առկա են Նայքվիստի և Հարթլիի կարևոր աշխատություններում»։ Ներկայումս տեսությունը ընդլայնված է նրանով, որ նրանում որոշ նոր գործոններ են ներառվել, մասնավորապես՝ աղմուկի ազդեցությունը կապուղում։
 
Հիմնականում Շենոնը զարգացրել է Հարթլիի աշխատանքները՝ օգտագործելով «ինֆորմացիա» հասկացություն, բայց բուն տերմինը չի պարզաբանում, այլ միայն նախապայման է որոշում, որ հաղարդագրությունները կարող են որոշակի «արժեք» ունենալ, այսինքն՝ իր հայեցողական կամ ֆիզիկական բնությունը ունեցող համակարգի մաս լինել (կիբերնետիկ համակարգ)։ Շենոնի տեսությունը ի սկզբանե դիտարկվում էր՝ որպես ճշգրիտ ձևակերպված մաթեմատիկական խնդիր և հնարավորություն տվեց որոշել աղմուկով հեռահաղորդակցային կապուղու թողունակությունը։
 
== Գրականություն==