«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Destroyed Ohel Yaaqov Synagogue.jpeg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո ավերված սինագոգ Մյունխենում]]
1938 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան՝ [[Մյունխեն]]ում, [[Շարժման օր]]վա ([[գերմ.]]՝ Tag der Bewegung ) կապակցությամբ, Ադոլֆ Հիտլերը ցածրաձայն երկար զրույց է ունենում Յոզեֆ Գեբելսի հետ, որի ընթացքում չի թաքցնում իր զայրույթը: Այնուհետև ժողովը լքում է՝ առանջ ավանդական ելույթի ու նույնիսկ ֆոմ Ռաթի մասին որևէ ակնարկ անելու: Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Գեբելսը ներկաներին տեղեկացնում է Էրնսթ ֆոմ Ռաթի մահվան մասին: Այնուհետև, ՀարձակմանԳրոհման բաժնի շրջանային ղեկավարները հեռախոսոով իրենց ենթականերին ցուցումներ են տալիս հրեապատկան շինությունների հանդեպ մեծածավալ հրդեհներ, ավերումներ ու հրեաների հանդեպ բռնություններ սանձազերծել: Կեսգիշերից առաջ Հայնրիխ Մյուլլերը՝ Գեստապոյի ղեկավարը, ոստիկանական ուժերին հրահանգում է բռնարարքները չխոչընդոտել ու 20.000-30.000 հրեայի ձերբակալել: Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը: Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց: Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում հրաշքով անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում:
 
==== Հիշատակումներ Գերմանիայում. լռությունից ընդհուպ ոգեկոչում ====