«Մագնեզիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''ներդրվելու''' կամ Երկրի մակերևույթին արտավիժելու դեպքում առաջանում են մագմատիկ ապարներ, որոնք պատկերացում են տալիս նրա կազմի մասին։ Ուսումնասիրելով տարբեր մագմատիկ ապարների տեղաբաշխումը Երկրի մակերևույթին և ցույց տալով բազալտների ու գրանիտների գերակշիռ տարածվածությունը՝ խորհրդային երկրաբան Ֆ. Ցու ԼևինսոնԼեսինգը ենթադրեց, որ բոլոր հայտնի մագմատիկ ապարներն առաջացել են երկու նախնական՝ հիմքային (բազալտային) և թթու (գրանիտային) Մ-ի հաշվին։ Անգլիացի երկրաբան Ա. Հոլմսը առաջ քաշեց հիպոթեզ հիմքային և թթու Մ-ների հետ մեկտեղ նաև գերհիմքային (պերիդոտիտային) Մ-ի առկայության մասին։ Ավելի ուշ՝ XX դ. 20-ական թթ. վերջին ամերիկացի պետրոլոգ Ն. Բոուենը առաջարկեց հիպոթեզ միայն մեկ նախնական՝ բազալտային Մ-ի գոյության մասին։ 50-ական թթ. վերջին նա ապացուցեց գրանիտային Մ-ի գոյության հնարավորությունը բարձր ճնշման, ջրի առկայության (2-4%), մոտ 600 °C ջերմաստիճանի պայմաններում։ Սկզբում կարծում էին, որ Մ. Երկրի խոր հորիզոններում առաջացնում է հոծ թաղանթներ։ Սակայն երկրաֆիզիկական հետազոտությունների օգնությամբ ապացուցվեց, որ հրահեղուկ Մ-ի մշտական թաղանթներ չկան, որ Մ. պարբերաբար առաջացնում է առանձին օջախներ Երկրի տարբեր կազմ և խորություն ունեցող թաղանթների սահմաններում։ [[ԽՍՀՄ]]-ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ճապոնիայում]], [[Ավստրալիայում]] ինտենսիվ փորձարարական հետազոտություններ են տարվում մագմայատիպ հալոցքների առաջացման պայմանների ուսումնասիրման ուղղությամբ։ Մ-ի բնույթի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալները երկրակեղևի և վերին մանթիայի վիճակի (հատկապես Երկրի խոր հորիզոնների ջերմության) մասին։ Տարբեր կազմի Մ-ներն ունեն տարբեր ֆիզիկական հատկություններ, որոնք կախված են նաև ջերմաստիճանից և ցնդող բաղադրիչների պարունակությունից։ Մ.շատ օգտակար հանածոներ կրող է, որոնք նրա բյուրեղացման ընթացքում կուտակվում են առանձին տեղամասերում՝ ստեղծելով ներծին հանքավայրեր։ Մի շարք հանքային միներալներ ([[Cr]]-ի, [[Ti]]-ի, [[Ni]]-ի, [[Pt]]-ի), ինչպես նաև ապատիտը անջատվում են բյուրեղացման ընթացքում և առաջացնում մագմատիկ հանքավայրեր։ Ենթադրում են, որ ինտրուզիվների ձևավորման վերջնական փուլերում (ետմագմատիկ փուլ) Մ-ում գտնվող ցնդող բաղադրիչների հաշվին ձևավորվում են գունավոր, հազվագյուտ և թանկարժեք մետաղների հիդրոթերմալ, գրեյզենային, սկսանային, ինչպես նաև երկաթի հանքավայրեր։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մագնեզիտ» էջից