«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

հեռացվել է Կատեգորիա:Եվրոպա ՀոթՔաթ գործիքով
(հեռացվել է Կատեգորիա:Եվրոպա ՀոթՔաթ գործիքով)
[[Պատկեր:Interior view of the destroyed Fasanenstrasse Synagogue, Berlin.jpg|մինի|Բեռլինի Ֆազանենշթրասե փողոցում գտնվող սինագոգի ներքին տեսքը՝ Բյուրեղապակյա գիշերվանից հետո]]
'''Բյուրեղապակյա գիշեր''' ([[գերմ.]]՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), [[Երրորդ ռայխ]]ի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան [[1938 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ից 10-ը և [[նացիստներ]]ի կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ [[Փարիզ]]ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի սպանության համար: Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով գերմանացի երիտասարդ հրեա [[Հերշել Գրինշփան]]ը: Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր [[Ադոլֆ Հիտլեր]]ը, կազմակերպիչն էր [[Յոզեֆ Գեբելս]]ը, կատարողները՝ Հարձակման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդներ»-ի անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), [[Գեստապո]]յի ու ոստիկանական այլ ուժեր: [[Ռայխ]]ի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան 200 [[սինագոգ]] ու պաշտամունքային վայր, թալանվեց [[հրեաներ]]ին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց դեպի [[համակենտրոնացման ճամբար]]: Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց: Սա [[1933 թվական]]ից հետո, երբ [[նացիստներ]]ը եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր: Բյուրեղապակյա գիշերը [[Շոա]]յի առաջին քայլն էր:Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը և դա նրանց հաջողվեց:
[[Ռայխ]]ի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան 200 [[սինագոգ]] ու պաշտամունքային վայր, թալանվեց [[հրեաներ]]ին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց դեպի [[համակենտրոնացման ճամբար]]: Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց: Սա [[1933 թվական]]ից հետո, երբ [[նացիստներ]]ը եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր: Բյուրեղապակյա գիշերը [[Շոա]]յի առաջին քայլն էր:Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը և դա նրանց հաջողվեց:
 
===Ենթատեքստ. հակասեմական քայլեր===
1920 թվականի փետրվարի 24-ին [[Գերմանիայի ազգային-սոցիալիստական աշխատողների կուսակցության]] խմբագրված ծրագրով նախատեսվում էր, որ քաղաքացի կարող է լինել միայն ռասայի եղբայրը (գերմ.՝ Volksgenosse): [...] Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող ռասայի եղբայր լինել: Իսկ [[Իմ պայքարը]] գրքում Հիտլերը բազմիցս հայտարարում էր Գերմանիան հրեաներից ազատ լինելու ցանկության մասին (գերմ.՝ Judenfrei): <br />
Հրեաների տնտեսական գործունեությունն արգելելուց բացի՝ նրանց արգելվեց նաև հանրային պաշտոններ զբաղեցնել:
1935 թվականի սեպտեմբերի 15-ին ընդունված [[Նյուրնբերգ]]յան օրենքներով հրեաների հանդեպ կիրառվող արտաքսումն օրինականացվեց: Այս օրենսդրական ակտերով տրվեցին հրեայի, կիսահրեայի կամ մասամ հրեայի բնավորության բնութագրերը: Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն: Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը ([[գերմ.]]՝ Der Ewige Jude): [[1938 թվական]]ի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա [[ապրիլի 26]]-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը: [[Օգոստոսի 17]]-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել:
Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն:
Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը ([[գերմ.]]՝ Der Ewige Jude): [[1938 թվական]]ի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա [[ապրիլի 26]]-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը: [[Օգոստոսի 17]]-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել:
[[Պատկեր:Herschel Grynszpan nov 7 1938.jpg|մինի|Հերշել Գրինշփանը, 1938 թվականի նոյեմբերի 7-ի լուսանկար]]
 
====Նախապայման. Ֆոմ Ռաթի սպանությունը ====
[[Պատկեր:Ernst-vom-Rath.jpg|մինի|Էրնսթ ֆոմ Ռաթ]]
1938 թվականի [[նոյեմբերի 7]]-ին, ծագումով հրեա 17-ամյա գերմանացի [[Հերշել Գրինշփան]]ը, ով [[Փարիզ]]ում փախստական էր և հոկտեմբերի 27-ին Գերմանիայից արտաքսվել էր [[Լեհաստան]], ատրճանակ է գնում ու ուղղություն վերցնում դեպի Փարիզում Գերմանիայի դեսպանատուն: <br />
Բանավոր հարցում ուղղելու պատրվակով նա մուտք է գործում դեսպանատուն, ուր նրան ուղեկցում են դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի մոտ: Վերջինիս ատրճանակով ծանր վնասվածք է հասցնում: Համենայն դեպս, դիվանագետի սպանությանը նացիստական ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հետևում: Նույնիսկ սպանությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, 1923 թվականին կազմակերպած, բայց տապալված [[Գարեջրատան պուտչ]]ի (կամ՝ խռովության) մասին հիշատակելով՝ Հիտլերը նույնիսկ ոչ մի բառ չի ասում սպանության թեմայով:
Նույնիսկ սպանությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, 1923 թվականին կազմակերպած, բայց տապալված [[Գարեջրատան պուտչ]]ի (կամ՝ խռովության) մասին հիշատակելով՝ Հիտլերը նույնիսկ ոչ մի բառ չի ասում սպանության թեմայով:
Ֆոմ Ռաթը, ով մահացավ նոյեմբերի 9-ին, Հիտլերի անձնական բժշկի՝ Կարլ Բրանդի անձնական հսկողության տակ էր:
 
==== Բռնությունների կազմակերպում. ինքնաբուխ արձագանքի պատրանք ====
{{քաղվածք|Ես փաստերն Առաջնորդին եմ ներկայացնում: Նա որոշում է թողնել, որպեսզի ցույցերը շարունակվեն: Ոստիկանությանը հեռացնել: Հրեաները պետք է մեկընդմիշտ զգան ժողովրդի ցասումը: Սա արդարադատությունն է: Ես անմիջապես համապատասխան հանձնարարականներ եմ տալու ոստիկանությանն ու կուսակցությանը: Այնուհետև կուսակցության ղեկավարների դիմաց, հետևանքներով պայմանավորված, կարճ ելույթ եմ ունենալու: Ծափահարությունների տարափ: Բոլորն անմիջապես շտապում են հեռախոսների մոտ: Այժմ ժողովուրդը պիտ գործի:|}}
''Յոզեֆ Գեբելս, 1938 թվականի նոյեմբերի 10, Մյունխեն''
[[Պատկեր:Destroyed Ohel Yaaqov Synagogue.jpeg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո ավերված սինագոգ Մյունխենում]]
1938 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան՝ [[Մյունխեն]]ում, [[Շարժման օր]]վա ([[գերմ.]]՝ Tag der Bewegung ) կապակցությամբ, Ադոլֆ Հիտլերը ցածրաձայն երկար զրույց է ունենում Յոզեֆ Գեբելսի հետ, որի ընթացքում չի թաքցնում իր զայրույթը: Այնուհետև ժողովը լքում է՝ առանջ ավանդական ելույթի ու նույնիսկ ֆոմ Ռաթի մասին որևէ ակնարկ անելու: Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Գեբելսը ներկաներին տեղեկացնում է Էրնսթ ֆոմ Ռաթի մահվան մասին: Այնուհետև, Հարձակման բաժնի շրջանային ղեկավարները հեռախոսոով իրենց ենթականերին ցուցումներ են տալիս հրեապատկան շինությունների հանդեպ մեծածավալ հրդեհներ, ավերումներ ու հրեաների հանդեպ բռնություններ սանձազերծել: Կեսգիշերից առաջ Հայնրիխ Մյուլլերը՝ Գեստապոյի ղեկավարը, ոստիկանական ուժերին հրահանգում է բռնարարքները չխոչընդոտել ու 20.000-30.000 հրեայի ձերբակալել: Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը: Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց: Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում հրաշքով անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում:
Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը: Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց: Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում հրաշքով անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում:
[[Պատկեր:Buchenwald Disabled Jews 13132 crop.jpg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո Բուխենվալդ ժամանած հաշմանդամ հրեա գերիներ]]
 
==== Հիշատակումներ Գերմանիայում. լռությունից ընդհուպ ոգեկոչում ====
[[Պատկեր:Buchenwald Disabled Jews 13132 crop.jpg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո Բուխենվալդ ժամանած հաշմանդամ հրեա գերիներ]]
Բյուրեղապակյա գիշերվա մասին մամուլում առաջին հիշատակումը եղավ [[Արևմտյան Բեռլին]]ի «Թագեսշփիլ» օրաթերթում՝ 1945 թվականի նոյեմբերի 9-ին: Նույն օրաթերթն այդ օրը կազմակերպած ջարդերին անդրադարձավ միայն 3 տարի անց:
Բյուրեղապակյա գիշերվա մասին մամուլում առաջին հիշատակումը եղավ [[Արևմտյան Բեռլին]]ի «Թագեսշփիլ» օրաթերթում՝ 1945 թվականի նոյեմբերի 9-ին: Նույն օրաթերթն այդ օրը կազմակերպած ջարդերին անդրադարձավ միայն 3 տարի անց: Իսկ [[Արևելյան Բեռլին]]ում «Նոր Գերմանիա» պաշտոնական ամսագրում այս թեմայով հոդված լույս տեսավ 1948-49 թվականներին: 1978 թվականից սկսած միայն բոլոր գերմանացիները սկսեցին ոգեկոչել Բյուրեապակյա գիշերվա ընթացքում իրականացրած ջարդերը: [[2008 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ին [[Ռիքեշթրասե]] փողոցի սինագոգում Գերմանիայի [[կանցլեր]] [[Անգելա Մերկել]]ը հետևյալ ճառով ելույթ ունեցավ.
[[2008 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ին [[Ռիքեշթրասե]] փողոցի սինագոգում Գերմանիայի [[կանցլեր]] [[Անգելա Մերկել]]ը հետևյալ ճառով ելույթ ունեցավ.
{{քաղվածք|Անցյալի ժառանգությունը դաս է ապագայի համար: Ես դատապարտում եմ ռասիզմի ու հակասեմականության հանդեպ անտարբերությունը: Շատ քիչ թվով գերմանացիներ ժամանակին քաջություն ունեցան բողոքել նացիստական բարբարոսության դեմ: Անցյալն այսօր դաս պետք է լինի Եվրոպայի, ինչպես նաև այլ տարածաշրջանների ու հատկապես արաբական երկրների համար:|}}
 
== Արտաքին հղումներ ==
==Ծանոթագրություններ==
1. http://www.wasistwas.de/archiv-geschichte-details/die-pogromnacht-verharmlosend-als-reichskristallnacht-bekannt.html<br/>
2. http://www.spiegel.de/spiegel/print/d-9281573.html<br/>
3. https://www.youtube.com/watch?v=WIJOa3vEPaU
 
[[Կատեգորիա:Գերմանիայի Եվրոպապատմություն]]
[[Կատեգորիա: ԳերմանիաՖաշիզմ]]
[[Կատեգորիա: 10wikiweeks նախագծի հոդվածներՀրեաներ]]
[[Կատեգորիա: Եվրոպայի պատմություն]]
[[Կատեգորիա: Ֆաշիզմ]]
[[Կատեգորիա: Երկրորդ համաշխարհային պատերազմ]]
[[Կատեգորիա: Հրեաներ]]
171 831

edits