«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

1920 թվականի փետրվարի 24-ին [[Գերմանիայի ազգային-սոցիալիստական աշխատողների կուսակցության]] խմբագրված ծրագրով նախատեսվում էր, որ քաղաքացի կարող է լինել միայն ռասայի եղբայրը (գերմ.՝ Volksgenosse): [...] Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող ռասայի եղբայր լինել: Իսկ [[Իմ պայքարը]] գրքում Հիտլերը բազմիցս հայտարարում էր Գերմանիան հրեաներից ազատ լինելու ցանկության մասին (գերմ.՝ Judenfrei): <br />
Հրեաների տնտեսական գործունեությունն արգելելուց բացի՝ նրանց արգելվեց նաև հանրային պաշտոններ զբաղեցնել:
1935 թվականի սեպտեմբերի 15-ին ընդունված [[ՆուրեմբերգՆյուրնբերգ]]յան օրենքներով հրեաների հանդեպ կիրառվող արտաքսումն օրինականացվեց: Այս օրենսդրական ակտերով տրվեցին հրեայի, կիսահրեայի կամ մասամ հրեայի բնավորության բնութագրերը:
Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն:
Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը ([[գերմ.]]՝ Der Ewige Jude): [[1938 թվական]]ի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա [[ապրիլի 26]]-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը: [[Օգոստոսի 17]]-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել: