«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
[[Պատկեր:Interior view of the destroyed Fasanenstrasse Synagogue, Berlin.jpg|մինի|Բեռլինի Ֆազանենշթրասե փողոցում գտնվող սինագոգի ներքին տեսքը՝ Բյուրեղապակյա գիշերվանից հետո]]
'''Բյուրեղապակյա գիշեր''' ([[գերմ.]]՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), [[Երրորդ ռայխ]]ի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան [[1938 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ից 10-ը և [[նացիստներ]]ի կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ [[Փարիզ]]ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի սպանության համար: Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով գերմանացի երիտասարդ հրեա [[Հերշել Գրինշփան]]ը: Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր [[Ադոլֆ Հիտլեր]]ը, կազմակերպիչն էր [[Յոզեֆ Գեբելս]]ը, կատարողները՝ Հարձակման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդներ»-ի անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), [[Գեստապո]]յի ու ոստիկանական այլ ուժեր:
[[Ռայխ]]ի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան 200 [[սինագոգ]] ու պաշտամունքային վայր, թալանվեց [[հրեաներ]]ին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց դեպի [[համակենտրոնացման ճամբար]]: Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց: Սա [[1933 թվական]]ից հետո, երբ [[նացիստներ]]ը եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր: Բյուրեղապակյա գիշերը [[Շոա]]յի առաջին քայլն էր:Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը և դա նրանց հաջողվեց:
Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն:
Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը ([[գերմ.]]՝ Der Ewige Jude): [[1938 թվական]]ի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա [[ապրիլի 26]]-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը: [[Օգոստոսի 17]]-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել:
[[Պատկեր:Herschel Grynszpan nov 7 1938.jpg|մինի|Հերշել Գրինշփանը, 1938 թվականի նոյեմբերի 7-ի լուսանկար]]
 
====Նախապայման. Ֆոմ Ռաթի սպանությունը====
[[Պատկեր:Ernst-vom-Rath.jpg|մինի|Էրնսթ ֆոմ Ռաթ]]
1938 թվականի [[նոյեմբերի 7]]-ին ծագմամբ գերմանացի 17-ամյա հրեան, ով [[Փարիզ]]ում փախստական էր՝ [[Հերշել Գրինշփան]]ը և հոկտեմբերի 27-ին Գերմանիայից արտաքսվել էր [[Լեհաստան]], ատրճանակ է գնում ու ուղղություն վերցնում դեպի Փարիզում Գերմանիայի դեսպանատուն: Այնտեղ նրան ուղեկցում են դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի մոտ, ում նա ատրճանակով ծանր վնասվածք է հասցնում: Համենայն դեպս, դիվանագետի սպանությանը նացիստական ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հետևում:
Նույնիսկ սպանությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, 1923 թվականին կազմակերպած, բայց տապալված [[Գարեջրատան պուտչ]]ի (կամ՝ խռովության) մասին հիշատակելով՝ Հիտլերը նույնիսկ ոչ մի բառ չի ասում սպանության թեմայով:
{{քաղվածք|Ես փաստերն Առաջնորդին եմ ներկայացնում: Նա որոշում է թողնել, որպեսզի ցույցերը շարունակվեն: Ոստիկանությանը հեռացնել: Հրեաները պետք է մեկընդմիշտ զգան ժողովրդի ցասումը: Սա արդարադատությունն է: Ես անմիջապես համապատասխան հանձնարարականներ եմ տալու ոստիկանությանն ու կուսակցությանը: Այնուհետև կուսակցության ղեկավարների դիմաց, հետևանքներով պայմանավորված, կարճ ելույթ եմ ունենալու: Ծափահարությունների տարափ: Բոլորն անմիջապես շտապում են հեռախոսների մոտ: Այժմ ժողովուրդը պիտ գործի:|}}
''Յոզեֆ Գեբելս, 1938 թվականի նոյեմբերի 10, Մյունխեն''
[[Պատկեր:Destroyed Ohel Yaaqov Synagogue.jpeg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո ավերված սինագոգ Մյունխենում]]
 
1938 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան՝ [[Մյունխեն]]ում, [[Շարժման օր]]վա ([[գերմ.]]՝ Tag der Bewegung ) կապակցությամբ, Ադոլֆ Հիտլերը ցածրաձայն երկար զրույց է ունենում Յոզեֆ Գեբելսի հետ, որի ընթացքում չի թաքցնում իր զայրույթը: Այնուհետև ժողովը լքում է՝ առանջ ավանդական ելույթի ու նույնիսկ ֆոմ Ռաթի մասին որևէ ակնարկ անելու: Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Գեբելսը ներկաներին տեղեկացնում է Էրնսթ ֆոմ Ռաթի մահվան մասին: Այնուհետև, Հարձակման բաժնի շրջանային ղեկավարները հեռախոսոով իրենց ենթականերին ցուցումներ են տալիս հրեապատկան շինությունների հանդեպ մեծածավալ հրդեհներ, ավերումներ ու հրեաների հանդեպ բռնություններ սանձազերծել: Կեսգիշերից առաջ Հայնրիխ Մյուլլերը՝ Գեստապոյի ղեկավարը, ոստիկանական ուժերին հրահանգում է բռնարարքները չխոչընդոտել ու 20.000-30.000 հրեայի ձերբակալել:
Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը: Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց: Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում հրաշքով անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում:
[[Պատկեր:Buchenwald Disabled Jews 13132 crop.jpg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո Բուխենվալդ ժամանած հաշմանդամ հրեա գերիներ]]
 
====Հիշատակումներ Գերմանիայում. լռությունից ընդհուպ ոգեկոչում====