«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44.
 
Շուկայի վերը նշված դասակարգումներից առավել բնութագրական է համարվում ըստ օբյեկտների նրա դասակարգումը, այսինքն հիմք ընդունելով այն, թե գնման ու վաճառքի օբյեկտը ինչն է հանդիսանում՝ ապրանքների և ծառայությունների շուկա:
 
=== Շուկայի ենթակառուցվածքները ===
Շուկայական էկոնոմիկայի ձևավորման և զարգացման կարևոր նախադրյալներից է համարվում շուկայական ենթակառուցվածքների առկայությունը: Շուկայական ենթակառուցվածքները այն տնտեսական կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների ամբողջությունն է, որոնք նպաստավոր պայմաններ են ապահովում շուկայական հարաբերությունների բնականոն գործունեության և զարգացման համար:
 
Շուկայական ենթակառուցվածքները օժանդակ, սպասարկող դեր են կատարում շուկայի հիմնական կառուցվածքային օղակների համար:
 
Շուկայական ենթակառուցվածքների մեջ մտնում են հետևյալ օղակները`
# [[Առևտուր|Առևտրային]] ցանցը, որը ներառում է առևտրային բազաները, պահեստները, խանութները և վաճառքի այլ օբյեկտները:
# [[Տոնավաճառ]]ները, ցուցահանդես վաճառքները, մրցույթային վաճառքները, աճուրդները:
# Տրանսպորտային [[մայրուղի]]ների, [[երկաթուղի]]ների, [[նավահանգիստ]]ների, [[կայարան]]ների և դրանց համապատասխան պահեստային տնտեսությունների առկայությունը:
# Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների առկայությունը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի շուկայի սուբյեկտները անհրաժեշտության դեպքում վարկեր վերցնեն, ինչպես նաև բանկերի միջոցով կատարեն իրենց ֆինանսական գործառնությունները այլ կազմակերպությունների հետ:
# [[Բորսա]]ների առկայությունը, որոնք հանդես են գալիս ապրանքահումքային, ֆոնդային, աշխատանքների բորսաների ձևով, հատկապես կարևորվում է ֆոնդային բորսան, որի մեջ մտնում է ոլորտային շուկան և արժեթղթերի շուկան:
# [[Ապահովագրություն|Ապահովագրության]] ծառայությունների առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել տնտեսական ռիսկը՝ նպաստելով գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանը:
# [[Գովազդ|Գովազդային ծառայություն]]ը, որը նպաստում է ապրանքների արագ իրացմանը և ներդրված կապիտալի շրջանառության արագացմանը:
# Տեղեկատվական ծառայությունների առկայությունը:
 
Այսպիսով շուկայական ենթակառուցվածքները իրենցից ներկայացնում են շուկայական կոմունիկացիայի ամբողջությունը այնպես, ինչպես որևէ քաղաք, բնակավայր առանց կոմունիկացիաների, այսինքն՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, տրանսպորտի, դպրոցների, սպասարկող օբյեկտների չի կարող նորմալ գործել, շուկան նույնպես առանց ենթակառուցվածքների չի կրող բնականոն գործել:
 
== Շուկայական տնտեսակարգ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից