«Ինֆորմացիայի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Պատկեր:Network system scheme armenian.jpg|մինի|795x795փքս|Կապի համակարգի նկարագրություն]]
Պատկերում՝ աղբյուր կարող է լինել [[Տիեզերք|տիեզերքի]] յուրաքանչյուր օբյեկտ, որը ծնում է [[Հաղորդագրություն|հաղորդագրություններ]], և որոնք պետք է տեղափոխվեն [[Տարածաժամանակ|տարածության և ժամանակի]] միջով։ Սկզբնապես ֆիզիկական բնությունից անկախ, փոխանցման ենթակա բոլոր հաղորդագրությունները սովորաբար փոխակերպվում են [[Էլեկտրական ազդանշան|էլեկտրական ազդանշանների]]։ Ինֆորմացիայի [[Կոդավորում|կոդավորիչը]] ինֆորմացիան ներկայացնում է ավելի սեղմ տեսքով։ Կապուղու կոդավորիչը ինֆորացիան մշակում է՝ հաղորդագրություները կապուղով փոխանցելու ժամանակ հնարավոր խանգարումներից և ինֆորմացիայի պապհպանման ժամանակ հնարավոր աղավաղումներից պաշտպանելու համար։ [[Մոդուլյատորներ|Մոդուլյատորը]] կապուղու կոդավորիչի ձևավորած հաղորդագրությունները փոխակերպում է կապուղու ֆիզիկական բնության կամ ինֆորմացիայի կուտակիչի միջավայրի հետ համաձայնեցված ազդանշանի։ Ինֆորմացիայի տարածման միջավայրը (կապուղի) ինֆորմացիայի փոխանցման գործընթացում մի փոքր աղմուկ է ներմուծում, որը աղավաղում է հաղորդագրությունը և դրանով իսկ դժվարացնում է նրա կարդալը։ Ստացող կողմում գտնվող սարքերը հակառակ գործողություններն են կատարում և ստացված ինֆորմացիան ներկայացնում են ընկալման համար հարմար տեսքով։ Հաղորդագության փոխանցման դժվարություն կախված չէ նրա պարունակությունից, այնպես որ անիմաստ հաղորդագրությունները նույնքան դժվար է փոխանցել, որքան՝ իմաստալից հաղորդագրությունները։
 
Ինֆորմացիան կարելի է ներկայացնել և՛ որպես օբյեկտների հատկություն, և՛ որպես նրանց փոխազդեցության արդյունք: Ինֆորմացիայի օբյեկտից գոյության փաստը՝ անկախ մեր գիտակցությունից, որոշ հետազոտողների համար բավականին արտառոց կարծիքների առիթ հանդիսացավ, ըստ որոնց՝ ինֆորմացիան նյութական աշխարհի երրորդ սուբստանցիան է (նյութի և էներգիայի կողքին): Բայց ինֆորմացիայի համար դեռ ձևակերպված չեն պահպանման և նյութի կամ էներգիայի համարժեք քանակի անցման օրենքներ: Ներկայումս ընդունված է, որ ինֆորմացիան գոյություն ունի անկախ նրանից, թե ընկալվում է այն, թե չէ, բայց դրսևվորվում է միայն փոխազդեցության դեպքում: