«Սյոգուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
 
{{խմբագրում եմ|Anonymous-v}}
[[Պատկեր:Minamoto no Yoritomo.jpg|մինի|Մինամոտո նո Յորիմոտո-Կամակուրյան սյոգունատի առաջին սյոգուն]]
Սյոգուն (ճապ. 将軍 ) — ճապոնական պատմության մեջ այդպես կոչվում էին այն մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասը՝ սկսած 1192 թվականից մինչև
Մեյձիի դարաշրջան(սկսվել է 1868 թվկանին) կառավարել են Ճապոնիան։[[Ճապոնիա]]ն։ Սյոգունի կառավարությունը կոչվում է բակուֆու(幕府) (բակուֆու բառը նշանակում է «վրանային ճամբար»)։ Կառավարման համակարգը, որի ժամանակ գլխավոր իշծանությունը պատկանում է սյոգունին, կոչվում է սյոգունատ։
== Ծագումնաբանություն ==
«Սյոգուն» բառը փոխառված է չինարեն «ցզյանցզյուն»(将军, jiāngjūn, գեներալ) բառից։ «Ցզյան» («սյո») չինարեն նշանակում է «պահել ձեռքում» , «կառավարել», իսկ «ցզյուն» («գուն»)՝ զորք։ Այդ ձևով «սյոգուն»-ը դա «առաջնորդ»-ն է։ «Ճապոնական պատմական հանրագիտարան»-ի («Կոկուսի դայձիտեն»)համաձայն «սյոգուն հասկացությունը»բացատրվում է ինչպես՝ «կայսեր հրամանով զորքի գլուխ կանգնած գնդապետ, որը ճնշուն է ապստամբությունը կամ բարբարոսներին»։
Սակայն ավելի ուշ «սյոգուն»֊ը պարզապես գնդապետի կոչում չէ, որը ժամանակավոր նշանակված է որևէ զորքի ղեկավար, այլ ավելի երկարատև կոչման (սեյի թայսյոգուն) (征夷大将軍) անվանման կրճատում։ Թայսեգուն(« գլխավոր հրամանատար») բառը ի սկզբանե վերաբերել է գնդապետին, որը ղեկավարել է 3 զորք, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է սովորական սյոգուն, բայց ավելի ուշ սկսեցին անվանել ինքնուրույն գործող զորքի ցանկացած հրամանատարին։ «Սեյի»֊ի մեջ «սեյ»֊ը նշանակում է «զարկել», «պատժել», իսկ ի (夷) նշանակում է աղեղով զինված մարդ» (այս հիերոգլիֆում կարելի է նայել որպես «պարզած աղեղով մարդ»), այսինքն՝ «վայրենի», «բարբարոս»։ Այդ հիերոգլիֆով հասկացվել է նաև էձո֊ն (Ճապոնիայի հյուսիս֊արևելյան մասում ապրող վայրի ցեղեր)։ Աշավները հյուսիս֊արևելյան բարբարոսների դեմ Ճապոնիայում սկսվել է հին ժամանակներից՝ Կեյկո կայսեր օրոք (71—130 թվական)։ 8-րդ դարում հայտնվեց պաշտոնական սեյի֊թայսյոգուն անվանումը, որով անվանում էին գնդապետին, որին հանձնարարված էր ղեկավարել հյուսիս արևելյան բարբարոսների դեմ արշավները։ Առաջինը այդ անվանումը շնորհվել է 794 թվականին Օտոմո նո Օտոմարոյին։ 10-րդ դարի սկզբին էձոն շատ էր թուլացել և դադարել էր սպառնալ երկրին։ Արշավները դադարել էին և սեյի֊թայսյոգունների նշանակումը դադարում է։ Որոշ ժամանակի ընթացքում ադ անվանումը մոռացվել էր և չէր օգտագործվում։ Սակայն որոշ ժամանակ անց այն ձեռք բերելով նոր իմաստ՝ սկսեց նորից օգտագործվել։
== Պատմություն ==
Պատմականորեն ցեղային ճապոնական հասարակությունում բարձրագույն իշխանությունը պատկանել է մեկ (կայսերական) տոհմին։ Բայց փաստացի իշխանությունը պահպանելու համար կայսերական ցեղը պետք էր միավորվեր ինչ֊որ խոշոր տոհմի հետ։ Այդ ձևով կայսեր հետ միշտ կանգնած էր ևս մեկ տոհմ։ Մինչև 456 թվականը այդպիսի տոհմ է եղել Կանցուրագին, մինչև 498 թվականը ՝ Հեգուրին , մինչև 539 թվականը՝ Օտոմոն, այնուհետև Մոնոնոբեն, դարի երկրորդ կեսին՝ Սոգան։ 645 թվականին իշխանությունը գրավեց Ֆուձիվարա տոհմը։
12-րդ դարում Ճապոնիայում կայսերական իշխանությունը (և Ֆուձիվարայի իշխանությունը) խիստ թուլացավ ևփաստացի երկում իշխում էր այս կամ այն տոհմը: Այս դարի վերջում երկրի իշխանության համար իրար հետ մրցում էին Տայրա և Մինամոտո տոհմերը։ 1156-ից մինչև 1184 թվակնները երկրում կառավարում էր Տայրա ցեղը։ Մեծ մասը նախարարների այդ տոհմից էին։
1184 թվականին վճռական առավելությունը եղավ Մինամոտո տոհմի մոտ, որի ներկայացուցիչներից Մինամոտո֊նո Յոսինական անցավ Կիոտոյի մեծ բանակի գլուխ (այդ ժամանակ Կիոտոն երկրի մայրաքաղաքն էր)։ Կիոտոյից տայրա ցեղը իր հետևորդների հետ փախավ հարավ։ Այ ժամանակ իշխանությունը ամբողջությամբ անցավ Մինամոտո տոհմին և Մինամոտո Յոսինակային, որի տնօրինման տակ էր իր սեփական բանակը; Դե֊ֆակտո Յոսնական իր զորքի միակ ղեկավարն էր, բայց դե֊յուրո նա ինքնակոչ էր, որի լիազորությունները լիազորված չէին կայսերական իշխանության կողմից։ Այդ պատճառով նույն տարում նա հասավ կայսեր կողմից շնորհվ սեյի֊թայսյոգուն կոչմանը։ Այդ ժամանակ կոչումը ոչ մի կապ չոներ էձոների դեմ արշավների հետ։ էձոները կային նաև Յոսինակայի բանակում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սյոգուն» էջից