«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 26.
=== Մրցակցություն ===
Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, [[բարիք]]ի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող [[պահանջմունք (տնտեսագիտություն)|պահանջմունքների]] բավարարում։
 
== Շուկայի կառուցվածքը ==
Շուկան իրենից ներկայացնում է բարդ տնտեսական [[համակարգ]], հետևաբար նրա կառուցվածքը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է կատարել շուկայի դասակարգում, այսինքն՝ շուկայի տարբեր տարատեսակները հարկ է ներկայացնել որոշակի խմբերով: Քանի որ շուկան բարդ կառույց է, ուստի դասակարգելիս հիմք են ընդունվում տարբեր հատկանիշներ կամ չափանիշներ.
# Ըստ տարածքային կամ տերիտորիալ հատկանիշների շուկաները հանդես են գալիս ''ներքին կամ ազգային'' և ''արտաքին կամ համաշխարհային'' շուկայի ձևերով: Գոյություն ունեն նաև ռեգիոնալ կամ տարածաշրջային շուկաներ, որոնք գործում են երկրի որևէ տարածաշրջանում կամ էլ աշխարհի որևէ տարածքում:
# Ըստ օրինականության հատկանիշի շուկան լինում է ''լեգալ կամ օրինական'' և ''անլեգալ կամ ոչ օրինական'': Վերջինս հանդես է գալիս ընդհատակյա շուկայի, ստվերային, սև շուկայի տեսքով:
# Ըստ մրցակցության հատկանիշի տարբերվում են ''ազատ կամ կատարյալ մրցակցության'' շուկան և ''ոչ կատարյալ մրցակցության'' շուկան:
# Ըստ հագեցվածության հատկանիշի շուկաները կարող են լինել ''գերհագեցած'', եթե առաջարկը գերազանցում է պահանջարկին, ''թերհագեցած կամ դեֆիցիտային'', եթե պահանջարկն է գերազանցում առաջարկին և հավասարակշռված շուկայի ձևով, եթե պահանջարկն ու առաջարկը հավասար են միմյանց:
# Ըստ շուկայական հարաբերությունների սուբյեկտների շուկաները լինում են ''գնորդների շուկայի'' ձևով, որտեղ գերակայությունը գնորդների կողմն է, ''վաճառողների շուկայի'' ձևով, որտեղ գերակայությունը վաճառողների կողմն է և միջնորդային շուկայի ձևով, որտեղ գերակայունությունը միջնորդների կամ բորսաների կողմն է:
# Ըստ շուկայի օբյեկտների առանձնացվում են շուկայի հետևյալ տեսակները`
* արտադրության միջոցների շուկա
* սպառման առարկաների և ծառայությունների շուկա
* [[աշխատանք]]ի շուկա
* [[կապիտալ]]ի և [[արժեթղթեր]]ի շուկա,
* [[արտարժույթ]]ի շուկա
* գիտատեխնիկական մշակումների և լիցենզիաների շուկա
* [[Տեղեկատվական տեխնոլոգիաներ|տեղեկատվական]] շուկա:
 
Շուկայի վերը նշված դասակարգումներից առավել բնութագրական է համարվում ըստ օբյեկտների նրա դասակարգումը, այսինքն հիմք ընդունելով այն, թե գնման ու վաճառքի օբյեկտը ինչն է հանդիսանում՝ ապրանքների և ծառայությունների շուկա:
 
== Շուկայական տնտեսակարգ ==
=== Էություն ===
Շուկան հանդիսանում է տնտեսագիտության այն հասկացություններից մեկը, որը ամենամասսայական և առօրեական բնույթ է կրում: Շուկան որպես տնտեսական հասկացություն կիրառվում է նեղ և լայն իմաստներով: Նեղ իմաստով շուկան պարզապես համարվում է մի վայր, որտեղ իրականացվում են արտադրանքներ գնելու և վաճառելու գործառությունները: Սակայն սա շուկայի պարզունակ կենցաղային բնորոշումն է հանդիսանում: Շուկան որպես տնտեսական կատեգորիա ավելի խորը բովանդակություն ունի: Լայն իմաստով շուկան իրենից ներկայացնում է տնտեսական հարաբերությունների համակարգ, որն առաջանում է ապրանքների [[արտադրություն|արտադրության]] և դրանց փոխանակության կամ իրացման պրոցեսների հետ կապված:
 
Շուկան որպես տնտեսական կատեգորիա տնտեսական հարաբերություններ է արտահայտում ապրանք արտադրողների միջև, արտադրողների և սպառողների միջև, վաճառողների և գնորդների միջև, ինչպես նաև վաճառողների միջև և գնորդների միջև: Ինչպես տեսնում ենք շուկան համապատասխան տնտեսական հարաբերությունների ամբողջություն է ներկայացնում և արտահայտում է երկրի տնտեսության բոլոր բնագավառներում տեղի ունեցող պրոցեսները: Շուկայական տնտեսական հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ապրանքների արտադրության պրոցեսին, այլև հոգևոր [[բարիք]]ների և ծառայությունների արտադրությանը կամ իրացմանը: Շուկայական հարաբերությունները ներթափանցել են հասարակության կյանքի գրեթե բոլոր բնագավառները:
 
=== Հատկանիշներ ===
Շուկան առաջացել է դեռևս վաղնջական ժամանակներում, երբ ապրանքափոխանակությունը ծավալուն բնույթ էր ստացել: Ստրկատիրական հասարակարգերում շուկան, ապրանքափոխանակությունը կամ [[առևտուր]]ը երկրորդական բնույթ էին կրում, որովհետև տնտեսության վարման հիմնական ձևը համարվում էր բնատնտեսությունը: Ժամանակակից հասարակության մեջ շուկայական հարաբերությունները համընդհանուր բնույթ են կրում, այսինքն՝ դրանք տնտեսության կազմակերպման տիրապետող ձևն են հանդիսանում: Շուկան իրենից ներկայացնում է տնտեսական համակարգ, հետևաբար վերջինիս էությունը լավ հասկանալու համար անհրաժեշտ է համառոտակի անդրադառնալ տնտեսական համակարգ հասկացությանը: Տնտեսական համակարգն իրենից ներկայացնում է տնտեսական հարաբերությունների ամբողջությունն ու տնտեսության կազմավորման ձևերի ու եղանակների միասնությունը: Տնտեսական համակարգի բնույթը առաջին հերթին որոշվում է նրանով, թե դրա հիմքում սեփականության ինչպիսի հարաբերություններ են ընկած, այսինքն ինչպիսին է սեփականության բնույթը, տիրապետող ձևերն ու տեսակները: Տնտեսական համակարգը բնութագրվում է նաև նրանով, թե տնտեսավարողների միջև տնտեսական կապերն ու փոխհարաբերությունները ինչպես են համակարգվում կամ փոխհամաձայնեցվում, այլ կերպ ասած՝ տնտեսական համակարգերը միմյանցից տարբերվում են սեփականության հարաբերությունների բնույթով և տնտեսական համակարգման եղանակով: Տնտեսական համակարգումը կարող են լինել աստիճանակարգված և ազատ:
 
Աստիճանակարգվածը դա [[Հիերարխիա|հիերարխիկ]] ձևն է, երբ վերադաս մարմինների որոշումները, կարգադրությունները պարտադիր պետք է կատարվեն ստորադաս օղակների կողմից:
 
Ազատը կամ տարերային եղանակը ենթադրում է, որ տնտեսավարողների միջև փոխհարաբերությունները ձևավորվում են ազատորեն առանց կարգադրողների, տարերային եղանակով: Տնտեսական համակարգերը բազմաթիվ են, որոնք կարելի է ներկայացնել որոշակի խմբերով: Տնտեսագիտության մեջ ընդունված է տնտեսական համակարգերը ներկայացնել երկու խմբերով`
* Ոչ շուկայական տնտեսական համակարգեր, որի մեջ մտնում են մինչկապիտալիստական կամ ավանդական տնտեսական համակարգերը, որոնք գոյություն են ունեցել [[նախնադար|նախնադարյան]], [[Ստրկություն|ստրկատիրական]], [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական]] հասարակարգերում:
* Շուկայական տնտեսական համակարգեր, որի մեջ մտնում են կապիտալիստական հասարակարգը, անցումային և խառը տնտեսությունները: Ոչ շուկայական տնտեսական համակարգերի շարունակությունն է նաև [[Սոցիալիզմ|սոցիալիստական]] հասարակարգը, որն ուներ սպառողական բնույթ և որտեղ գործում էր տնտեսության կարգավորման վարչահրամայական համակարգը:
 
Շուկայական տնտեսական համակարգը անցել է զարգացման երկու աստիճաններով և դրսևորվել է երկու տարատեսակներով`
# Ազատ մրցակցության շուկայական տնտեսական համակարգ, որն այլ կերպ կոչվում է կատարյալ մրցակցության շուկայական համակարգ:
# Ոչ կատարյալ մրցակցության շուկայական համակարգ:
 
Ազատ մրցակցության շուկան տիրապետող է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, դրանից հետո տիրապետող է դարձել ոչ կատարյալ մրցակցության շուկան: Ոչ կատարյալ մրցակցության շուկան արտահայտվել է նրանով, որ տնտեսության որևէ բնագավառում վերահսկողություն են հաստատել առանձին խոշոր ֆիրմաներ կամ դրանց միավորումները, որոնք կոչվում են մոնոպոլիստական ընկերություններ, այլ կերպ ասած ոչ կատարյալ մրցակցության շուկայում կարող են վերահսկել ու թելադրել մոնոպոլիստական ընկերությունները:
 
Շուկայական տնտեսական համակարգը տարբեր երկրներում ունի իր առանձնահատկությունները, այդ պատճառով էլ ձևավորվել են շուկայական տնտեսության որոշակի ազգային մոդելներ կամ տարատեսակներ, ինչպիսիք են ամերիկյան մոդելը, շվեդական, գերմանական, ֆրանսիական, ճապոնական, հարավ- կորեական, ճապոնակա մոդելները և այլն:
 
== Օբյեկտներ և սուբյեկտներ ==
=== Օբյեկտներ ===
[[Աշխատանք և ճամփորդություն ԱՄՆ-ում|Աշխատանքի]] հասարակական բաժանման խորացմանը զուգընթաց, յուրաքանչյուր ոք իր տնօրինության տակ գտնվող ռեսուրսին համապատասխան առաջարկում է որոշակի ծառայություն՝ ակնկալելով ստանալ անհրաժեշտ փոխհատուցում։ Ըստ այդ ռեսուրսների օգտագործման առանձնահատկության և ստեղծված բարիքների բնույթի՝ շուկան բաժանվում է համապատասխան մասերի։ Որպես այդպիսի ռեսուրսներ առաջարկվում են՝ [[աշխատանք]]ը, [[կապիտալ]]ը և [[բնական ռեսուրսներ]]ը։ Շուկան տարանջատվում է ըստ՝
 
* սպառողական նշանակության բարիքների (պարենային և ոչ պարենային արդյունքների),
Տող 58 ⟶ 100՝
=== Կարգավորման գործառույթ ===
Վերը նշված գործառույթների միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Այդ ամենով հանդերձ՝ շուկան կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի հիմքը գործունեության փոխանակությունն է՝ կառուցված արժեքային ազդակների վրա։
 
== Շուկայի գործունեության սկզբունքները ==
Շուկան որպես տնտեսական համակարգ գործում է որոշակի սկզբունքների հիման վրա: Շուկայի գործունեության սկզբունքները այն դրույթները և պահանջներն են, որոնց կատարման պայմաններում պետք է տեղի ունենա շուկայի գործունեությունը, այսինքն՝ ձևավորվեն շուկայի սուբյեկտների միջև փոխհարաբերությունները: Շուկայի սուբյեկտներն են հանդիսանում [[տնային տնտեսություն]]ները, ֆիրմաները, [[պետություն]]ը կամ [[կառավարություն]]ը: Շուկայի սուբյեկտները հանդես են գալիս վաճառողների և գնորդների, արտադրողների և սպառողների կարգավիճակով:
 
Շուկայի գործունեության սկզբունքները հնարավորություն են տալիս համակարգել շուկայի սուբյեկտների միջև փոխհարաբերությունները: Շուկայի գործունեության հիմնական սկզբունքներն են`
# շուկայի սուբյեկտների իրավահավասարությունը,
# տնտեսական գործունեության ինքնակարգավորումը,
# ազատ գնագոյացումը,
# պայմանագրային հարաբերությունների ազատությունը,
# տնտեսական կամ նյութական պատասխանատվությունը,
# սպառողի գերակայությունը վաճառողի կամ արտադրողի նկատմամբ,
# ինքնաֆինանսավորումը,
# ձեռնարկատիրական գործունեության ազատությունը և այլն:
 
Շուկայի ''սուբյեկտների [[Իրավահավասարություն|իրավահավասարության]]'' սկզբունքը կայանում է նրանում, որ շուկայական գործարքներին մասնակցող բոլոր սուբյեկտները պետք է հավասար իրավունքներ ունենան սահմանված օրենքների և կանոնների նկատմամբ: Բոլորը պետք է իրավահավասար լինեն, այսինքն՝ օրենքի առջև միևնույն պատասխանատվությունը ունենան անկախ դրանց դիրքից, սեփականության ձևից: Եթե որևէ մեկը հովանավորվի կամ արտոնյալ վիճակում գտնվի, ապա իրավահավասարության սկզբունքը կխախտվի:
 
''Տնտեսական գործունեության ինքնակարգավորման'' սկզբունքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տնտեսավարող ինքնուրույն կերպով է կազմակերպում, կարգավորում և կառավարում իր ֆիրմայի, ձեռնարկության, տնտեսության գործունեությունը:
 
Ինքնակարգավորումը նշանակում է, որ յուրաքանչյուրը ինքնուրույն է որոշում «ի՞նչ արտադրել, ինչպե՞ս արտադրել և ու՞մ համար արտադրել»: Տնտեսության ինքնակարգավորումը իրականացվում է շուկայական տնտեսության օրենքներից ելնելով:
 
Շուկայի գործունեության կարևոր սկզբունքներից է ''ազատ գնագոյացումը'' կամ ''գների լիբերալացումը'': Սա նշանակում է, որ շուկայում ոչ ոք չպետք է թելադրի կամ որոշի ապրանքների գները: Գները պետք է ձևավորվեն տարերայնորեն` ելնելով ապրանքների նկատմամբ [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի հարաբերակցությունից, տնտեսական մրցակցությունից և ընդհանրապես տվյալ պահի շուկայական իրավիճակից:
 
''Պայմանագրային հարաբերությունների ազատության սկզբունքը'' ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ազատորեն կարող է պայմանագրային հարաբերություններ ունենալ մյուս տնտեսավարողների հետ: Յուրաքանչյուրը կարող է ազատորեն ընտրել իր տնտեսական գործընկերոջը կամ կոնտրագենտին, այսինքն՝ ումից ձեռք բերել [[հումք]], նյութեր, անհրաժեշտ միջոցներ, ում վաճառել իր ապրանքները և այլն: Տնտեսական կամ նյութական պատասխանատվությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող պետք է նյութական պատասխանատվություն կրի իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում: Եթե ֆիրման խախտում է պայմանագրերը այլ ֆիրմաների նկատմամբ, չի կատարում իր պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ, ապա որոշակի պատժամիջոցներ են կիրառվում նրա նկատմամբ:
 
Շուկայի կարևորագույն սկզբունքն է հանդիսանում ''սպառողի գերակայությունը արտադրողի կամ վաճառողի նկատմամբ'': Սա նշանակում է, որ շուկայում սպառողը, գնորդը պետք է որոշակի արտոնություն ունենան արտադրողի նկատմամբ, որովհետև արտադրության նպատակը ի վերջո հանդիսանում է սպառողի պահանջմունքների բավարարումը: Շուկայում գործում է «Սպառողը միշտ ճիշտ է» սկզբունքը:
 
''Ինքնաֆինանսավորման'' սկզբունքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տնտեսավարող իր գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի այնքան եկամուտներ ստանա, որը բավարար լինի իր հետագա գործունեությունը ընդլայնելու և կատարելագործելու համար:
 
''Ձեռնարկատիրական գործունեության ազատության'' սկզբունքը նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող բիզնեսմեն ազատորեն պետք է կարողանա ընտրել գործունեության այն բնագավառները, որտեղ որ նա ցանկանում է ներդնել իր կապիտալը: Ազատ ձեռներեցությունը հարաբերական նշանակություն ունի, որովհետև պետությունը սահմանում է որոշակի օրենքներ, որոնց միջոցով կարգավորում է ձեռնարկատիրական գործունեությունը: Եթե շուկան մոնոպոլացված է, ապա ազատ ձեռներեցության սկզբունքը խախտվում է:
 
Շուկայի գործունեության վերը ներկայացված սկզբունքները շատ հաճախ խախտվում են, հետևաբար [[Պետություն|պետության]] խնդիրը կայանում է նրանում, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական մրցակցության պայմանները պահպանելու և մոնոպոլիաների գործունեությունը կարգավորելու համար:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից