«Աշխարհի քարտեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[File:Winkel triple projection SW.jpg|right|300px|thumb|Աշխարհի քարտեզ Վինկել Տրիպելի պրոյեկցիայով <ref>''[http://www.physics.drexel.edu/~goldberg/projections/goldberg_gott.pdf Large-Scale Distortions in Map Projections]'', 2007, David M. Goldberg & [[J. Richard Gott]] III, 2007, V42 N4.</ref> adopted by the [[National Geographic Society]] for reference maps.]]
'''Աշխարհի քարտեզը''' ընդգրկում է կամ Երկրագնդի ամբողջ մակերեսը, կամ նրա մեծ մասը: Երկրի գնդային մակերևույթի պատկերումըէ հարթության վրա անհնար է կատարել առանց աղավաղումների: Աշխարհի քարտեզներում այդ աղավաղումները հասնում են առավելագույնի: Աշխարհի քարտեզները պրոյեկցիոն առանձնահակություններով պայմանավորված մտնում են առանձին բաժնի մեջ: Քարտեզների ստեղծման համար հարկավոր է ունենալ աշխարհի մասին ընդհանուր գիտելիքներ <ref>American Cartographic Association's Committee on Map Projections (1988). Choosing a World Map. Falls Church: American Congress on Surveying and Mapping. pp. 1–2.</ref>:
 
Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են կամ ֆիզիկական, կամ քաղաքական: Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտները` վարչական սահմաններ, բնակավայրերը տրանսպորտային ցանցը և այլն: Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը,ջրագրական ցանցը և ալյն: Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն: Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները: