«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Երաժշտական գործիք}}
[[Պատկեր:Flute.jpg|մինի|աջից|380px|Համերգային ֆլեյտա]]
 
'''Համերգային ֆլեյտա''' ({{lang-en|Western concert flute}}, {{lang-fr|Flûte traversière}}, {{lang-de|Querflöte}}), փողային [[երաժշտական գործիք]], որը պատկանում է փայտյա փողայինների [[ֆլեյտա]]ների ընտանիքին։ Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ։ Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ։ Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ [[նիկել]], [[ոսկի]], [[արծաթ]], [[պլատին]]։ Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ։
Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ։
 
== Ընդհանուր նկարագիր ==
[[Պատկեր:EmbouchureRange flute.jpgpng|մինի|աջից|200px180px|Համերգային ֆլեյտայի բերանիկըդիապազոնը]]
 
[[Պատկեր:RangeEmbouchure flute.pngjpg|մինի|աջից|180px200px|Համերգային ֆլեյտայի դիապազոնըբերանիկը]]
[[Պատկեր:Embouchure flute.jpg|մինի|աջից|200px|Համերգային ֆլեյտայի բերանիկը]]
 
Համերգային ֆլեյտայի խողովակը կազմված է երեք հիմնական մասից՝ երկու վերջնամասերը և կենտրոնական խողովակը։
Ֆլեյտայի խողովակի ծայրամասում ամրացված է փոքրիկ բերանիկը որի շնորհիվ էլ ֆլեյտահարը օդ է փչում ֆլեյտայի մեջ։
 
== Հնչողությունը ==
 
Ֆլեյտան ունի շատ հստակ պարզ և ցայտուն հնչողություն և այդ իսկ պատճառով նվագախմբում նրանք միշտ կատարում են սոլո պարտիաներ։ Այլ դեպքերում նրանք կրկնապատկում են այլ գործիքների պարտիաները դրանք ավելի ցայտուն դարձնելու նպատակով։
 
== Օգտագործումը ==
 
Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն օգտագործում։ Դասական երաժշտության մեջ այն միշտ գրավել է կարևոր տեղ։ Նրա օգտագործումը դասական երաժշտության ձևավորման մեջ կարելի է նշմարել դեռ 11-րդ դարից։
 
== Առաջացումը ==
 
Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են [[Չինաստան]]ում մոտ [[11-րդ դար]]ում։ Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում։ Գոյություն ուներ «գերմանական ֆլեյտա» անունով գործիք։ Իհարկե, սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյտաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից։
 
=== Միջնադար (1000-1400 թվականներ)===
 
Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան [[Ասիա]]յից ժամանեց [[Եվրոպա]]։ Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր [[վիոլա]] գործիքի նվագակցությամբ։ Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես։
Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից։ Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում։
 
=== Վերածնունդ (1400-1600)===
 
1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ։ Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ, այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ [[Ֆրանսիա]],[[Անգլիա]],[[Գերմանիա]]։
16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ։
 
=== Բարոկո ժամանակաշրջան (1600-1760) ===
[[Պատկեր:Traverso 003.jpg|աջից|280px|մինի|Բարոկո ժամանակաշրջանի համերգային ֆլեյտա]]
 
[[Պատկեր:Traverso 003.jpg|աջից|280px|մինի|Բարոկո ժամանակաշրջանի համերգային ֆլեյտա]]
 
16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ։ Բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն։ Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին։ Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է։ Մեկի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր։ Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ։ Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն։ Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը։
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ [[Յոհան Սեբաստիան Բախ]], [[Գեորգ Տելեման]], [[Գեորգ Ֆրիդրիխ Հենդել]], [[Անտոնիո Վիվալդի]]և այլք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար։
 
=== Դասական դարաշրջան (1760-1820) ===
 
18-րդ դարի վերջում համերգային ֆլեյտաները օգտագործվում էին հիմնականում նվագախմբերում։ Չնայած նրան որ արդեն կային բազմաթիվ կոմպոզիտորներ որոնք այս գործիքի համար գրել էին մեծ թվով ստեղծագործություններ համերգային ֆլեյտան դեռ չէր ստացել իրեն արժանի կարևորությունը։
 
=== Ռոմանտիկ դարաշրջան (1820-1900) ===
[[Պատկեր:Flute player.jpg|մինի|աջից|240px|Ֆլեյտահարուհի]]
 
Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում։ Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդս գալ որպես սոլո երաժիշտներ։ Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է [[Ֆրիդրիխ Դյուլոն]]ը։ Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը։
Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում։
 
== Բոեմյան ֆլեյտա ==
 
19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների։ Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան։ Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը։ Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ։ Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը։ Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը։ Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին։ Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին։ Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ։
Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին։ Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները։ Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ [[Իռլանդիա]], [[Կուբա]]։
 
== Օգտագործումը նվագախմբում ==
 
Նվագախմբում պարտադիր օգտագործում է երկու ֆլեյտա։ Տարբեր ստեղծագործություններում կարող են հանդիպել նաև պիկոլո ֆլեյտան կամ ալտֆլեյտան։ Այս երկու գործիքների ավելացման դեպքում ֆելյտահարը կարող է լինել երկու ֆլեյտաներ նվագողներից որևէ մեկը, որը նվագում է նաև [[պիկոլո]]ֆլեյտա կամ [[ալտֆլեյտա]]։ Բայց լինում են նաև դեպքեր երբ կոմպոզիտորը պահանջում է որպեսզի երկու ֆլեյտաների հետ մեկտեղ նվագի նաև պիկոլոն (շատ հազվադեպ ալտֆլեյտան)։ Այս դեպքում երկու ֆլեյտահաերներին ավելանում է ևս մեկ ֆլեյտահար, որը և կկատարի պիկոլոյի պարտիան։
Նվագախմբում համերգային ֆլեյտայի պարտիան շատ կարևոր է և հիմնականում սոլո է։ Իսկ մնացած դեպքերում այն կրկնապատկում է [[ջութակ]]ներին կամ այլ փողայինների, այն ավելի հնչեղ դարձնելու նպատակով։
 
== Այլ տարատեսակներ ==
[[Պատկեր:Double-contrabass-flute.jpg|մինի|250px|աջից|Կոնտրաբաս ֆլեյտա]]
 
Համերգային ֆլեյտան ֆլեյտաների ընտանիքի ամենաշատ օգտագործվող գործիքն է։ Այս նույն ընտանիքի մյուս գործիքներն են՝
* [[Պիկոլո]]
 
== Ֆլեյտան ջազում ==
 
Սկզբնական շրջանում համերգային ֆլեյտան քիչ էր օգտագործվում ջազում, բայց բոեմյան ֆլեյտայի ստեղծումից հետո նրա օգտագործումը մեծացավ։
Այն հիմնականում օգտագորվում է սաքսոֆոնի հետ։ Երբեմն այն հանդիպում է փոքր ջազ նվագախմբերում։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ|Western concert flutes}}
 
[[Կատեգորիա:Փայտյա փողային գործիքներ]]
162 869

edits