«Սյոգուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Սյոգուն (ճապ. 将軍 ) — ճապոնական պատմության մեջ այդպես կոչվում էին այն մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասը՝ սկսած 1192 թվականից մինչև
Մեյձիի դարաշրջան(սկսվել է 1868 թվկանին) կառավարել են Ճապոնիան։ Սյոգունի կառավարությունը կոչվում է բակուֆու(幕府) (բակուֆու բառը նշանակում է «վրանային ճամբար»)։ Կառավարման համակարգը, որի ժամանակ գլխավոր իշծանությունը պատկանում է սյոգունին, կոչվում է սյոգունատ։
== Ծագումնաբանություն ==
== Ծագւմնաբանություն ==
«Սյոգուն» բառը փոխառված է չինարեն «ցզյանցզյուն»(将军, jiāngjūn, գեներալ) բառից։ «Ցզյան» («սյո») չինարեն նշանակում է «պահել ձեռքում» , «կառավարել», իսկ «ցզյուն» («գուն»)՝ զորք։ Այդ ձևով «սյոգուն»-ը դա «առաջնորդ»-ն է։ «Ճապոնական պատմական հանրագիտարան»-ի («Կոկուսի դայձիտեն»)համաձայն «սյոգուն հասկացությունը»բացատրվում է ինչպես՝ «կայսեր հրամանով զորքի գլուխ կանգնած գնդապետ, որը ճնշուն է ապստամբությունը կամ բարբարոսներին»։
Սակայն ավելի ուշ «սյոգուն»֊ը պարզապես գնդապետի կոչում չէ, որը ժամանակավոր նշանակված է որևէ զորքի ղեկավար, այլ ավելի երկարատև կոչման (սեյի թայսյոգուն) (征夷大将軍) անվանման կրճատում։ Թայսեգուն(« գլխավոր հրամանատար») բառը ի սկզբանե վերաբերել է գնդապետին, որը ղեկավարել է 3 զորք, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է սովորական սյոգուն, բայց ավելի ուշ սկսեցին անվանել ինքնուրույն գործող զորքի ցանկացած հրամանատարին։ «Սեյի»֊ի մեջ «սեյ»֊ը նշանակում է «զարկել», «պատժել», իսկ ի (夷) նշանակում է աղեղով զինված մարդ» (այս հիերոգլիֆում կարելի է նայել որպես «պարզած աղեղով մարդ»), այսինքն՝ «վայրենի», «բարբարոս»։ Այդ հիերոգլիֆով հասկացվել է նաև էձո֊ն (Ճապոնիայի հյուսիս֊արևելյան մասում ապրող վայրի ցեղեր)։ Աշավները հյուսիս֊արևելյան բարբարոսների դեմ Ճապոնիայում սկսվել է հին ժամանակներից՝ Կեյկո կայսեր օրոք (71—130 թվական)։ 8-րդ դարում հայտնվեց պաշտոնական սեյի֊թայսյոգուն անվանումը, որով անվանում էին գնդապետին, որին հանձնարարված էր ղեկավարել հյուսիս արևելյան բարբարոսների դեմ արշավները։ Առաջինը այդ անվանումը շնորհվել է 794 թվականին Օտոմո նո Օտոմարոյին։ 10-րդ դարի սկզբին էձոն շատ էր թուլացել և դադարել էր սպառնալ երկրին։ Արշավները դադարել էին և սեյի֊թայսյոգունների նշանակումը դադարում է։ Որոշ ժամանակի ընթացքում ադ անվանումը մոռացվել էր և չէր օգտագործվում։ Սակայն որոշ ժամանակ անց այն ձեռք բերելով նոր իմաստ՝ սկսեց նորից օգտագործվել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սյոգուն» էջից