«Աշխարհի քարտեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Աշխարհի քարտեզը''' ընդգրկում է կամ Երկրագնդի ամբողջ մակերեսը, կամ նրա մեծ մասը: Երկրի գնդային մակերևույթի պատկերումըէ հարթության վրա անհնար է կատարել առանց աղավաղումների: Աշխարհի քարտեզներում այդ աղավաղումները հասնում են առավելագույնի: Աշխարհի քարտեզները պրոյեկցիոն առանձնահակություններով պայմանավորված մտնում են առանձին բաժնի մեջ: Քարտեզների ստեղծման համար հարկավոր է ունենալ աշխարհի մասին ընդհանուր գիտելիքներ:
 
Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են կամ ֆիզիկական, կամ քաղաքական: Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտները` վարչական սահմաններ, բնակավայրերը տրանսպորտային ցանցը և այլն: Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը,ջրագրական ցանցը և ալյն: Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն: Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները:
 
<gallery>
Mercator projection SW.jpg|Մարկետորի պրեյեկցիա. 82⁰ հարավ 82⁰ հյուսիս
Mollweide projection SW.jpg|Մոլվեյդի պրոյեկցիա
Azimuthal equidistant projection SW.jpg|Բևեռային հավասարաանկյուն պրոյեկցիա
Gall–Peters projection SW.jpg|Գալ-Պետերսի պրոյեկցիա
Robinson projection SW.jpg|Ռոբինզոնի պրոյեկցիա
</gallery>
== Պրոյեկցիաներ ==
Քարտեզների ստեղծման համար կիրառվում են արտապատկերման (պրոյեկցիայի) բազմաթիվ եղանականեր: Բոլոր պրոյեկցիաներում անխուսափելի են գծերի, հեռավորությունների, անկյունների, օբյետների ձևերի աղավաղումները, և յուրաքնաչյուր պրոյեկցիա ունի իրեն հատուկ աղավաղումների ձևը և չափը: Ամինից հաճախ կիրառվող պրոյեկցիան համարվում է Մարկետորի պրոյեկցիան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ծովային քարտեզների համար: