«Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
No edit summary
Տող 85.
[[Պատկեր:Magic Bird Lipofsky.jpg|thumb|upright|[[Մեջիք Ջոնսոն]]ը և [[Լարի Բըրդ]]ը NBA-ի [[1985]] թվականի գերեզրափակչի երկրորդ հանդիպման ժամանակ]]
 
[[1979]] թվականից NBA-ում սկսում է գործել [[Երեքմիավորանոց նետում|3-միավորանոց նետման]] օրենքը, որը մրցակից առաջնության՝ ABA-ի նորարար մտահաղացումներիցմտհաղացումներից էր։ Նույն տարի լիգան համալրում են երիտասարդ նորեկներ [[Լարի Բըրդ]]ը և [[Մեջիք Ջոնսոն]]ը, որոնցից առաջինը տեղ է գտնում «[[Բոստոն Սելտիքս]]ում», իսկ մյուսը՝ «[[Լոս Անջելես Լեյքերս]]ում: Մարզիկների շնորհիվ NBA-ի ժողովրդաանությունն սկսում է նշանակալիորեն աճել, ոչ միայն [[Միացյալ Նահանգներ]]ում, այլև դրա սահմաննեերից դուրս: Ջոնսոնի օգնությամբ «Լեյքերսը» 5 անգամ նվաճում է NBA-ի գավաթը, իսկ Լարի Բըրդի «Սելտիքսը» գավաթը նվաճում է 3 անգամ։ Վաղ 80-ականներին լիգայում հիմնադրվում է ևս մեկ ակումբ՝ «[[Դալաս Մավերիքս]]ը»՝ ընդհանուր թիմերի քանակն հասցնելով 23-ի։
 
[[1984]] թվականի [[փետրվարի 1]]-ին NBA-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է [[Դեյվիդ Սթեռն]]ը: Նույն թվականին լիգա է մուտք գործում [[Հյուսիսային Կարոլինայի համալսարան]]ի շրջանավարտ [[Մայքլ Ջորդան]]ը, ով սկսում է հանդես գալ «[[Չիկագո Բուլս]]ի» կազմում։ Ջորդանը նոր թափով է նպաստում NBA-ի մասսայականացմանն ամբողջ աշխարհում։ Շուտով մի շարք ամերիկյան [[քաղաք]]ներ ցանկություն են հայտնում իրենց ներկայացուցիչ թիմն ունենալու։ 1988-89 թվականներին թիմերի քանակն ավելանում է ևս 4-ով՝ «[[Նյու Օռլեանս Պելիկանս|Շառլոթ Հորնեթս]]» ([[Շառլոթ (Հյուսիսային Կարոլինա)|Շառլոթ]], [[Հյուսիսային Կարոլինա]]), «[[Մայամի Հիթ]]» ([[Մայամի]], [[Ֆլորիդա]]), «[[Օռլանդո Մեջիք]]» ([[Օռլանդո (Ֆլորիդա)|Օռլանդո]], Ֆլորիդա) և «[[Մինեսոտա Թիմբերվուլվզ]]» ([[Մինեապոլիս]], [[Մինեսոտա]])։ [[1990]] և [[1991]] թվականներին «[[Դետրոյթ Փիստոնս]]ը» մարզիչ Չակ Դեյլիի և պաշտպան [[Այզիա Թոմաս]]ի առաջնորդությամբ հաղթում է NBA-ի առաջնությունը։ 1991–98 թվականների ընթացքում Մայքլ Ջորդանի և [[Սկոտի Պիպեն]]ի «Չիկագո Բուլսը» 6 անգամ հաղթում է NBA-ի առաջնությունը (բացի [[1994]] և [[1995]] թվականներից, որոնց ժամանակ առաջնությունը հաղթում է «[[Հյուստոն Ռոքեթս]]ը»՝ [[Հակիմ Օլաջուվոն]]ի առաջնորդությամբ)։