«Ղևոնդ Ալիշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http:\/\/(www\.)?archive\.org\/ +https://archive.org/)
No edit summary
Տող 21.
[[Պատկեր:Հայապատում գիրքին տիտղոսաթերթը.jpg|thumb|Ալիշանի «Հայապատում» գիրքին տիտղոսաթերթը, որ տպուած է 1901-ին Վենետիկի մէջ|343x343փքս]]
Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843 թվականից՝ [[«Բազմավեպ]]ի»–ի էջերում։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագրությունը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր [[15 նահանգներ]]ի մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է [[«Շիրակ»]]-ը (1881), որտեղ Ալիշանը, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել [[«Սիսուան»]](1885), [[«Այրարատ»]](1890) և [[«Սիսական»]](1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է [[Պատմական Հայաստան|Հայաստանի պատմական]] նահանգների [[լեռ]]ները, [[գետ]]երը, [[լիճ|լճերը]], ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրված բոլոր արձանագրությունները։ Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ Նրանով են պայմանավորվում երկրների ու ժողովուրդների միջև եղած տարբերությունները։
[[Պատկեր:Ghevond Alishan school, Nubarashen, 2016 (1).JPG|մինի|Ղևոնդ Ալիշանի կիսանդրին [[Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց|համանուն դպրոցի]] առջևառջև։]]
1881 թ. [[Վենետիկ]]ում կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում Ալիշանը կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում, որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։