«Թբիլիսիի հայոց վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 70.
 
== Ոչնչացում ==
[[Պատկեր:Vanqi church14.jpg|thumb|315x315px|ձախից|Թբիլիսիի հայոց վանքը ոչնչացման ընթացքում. 1938թ.։]]
1938 թվականին [[ՎԽՍՀ|Վրաստանի Կենտկոմի]] առաջին քարտուղար ազգությամբ վրացի [[Լավրենտի Բերիա]]յի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը: Վրաստանի ներքին գործերի աշխատակիցները սպառնալիքների միջոցով հավաքագրում են մի շարք հայերի ստորագրություններ,<ref name="Սամվել Կարապետյան">Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն:</ref>, որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային խորհրդը որոշում է քանդել հայկական վանական համալիրը: Այդ որոշման մասին «Խորհրդային Վրաստան» թերթում տպագրվեց, թե իբր ''«Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»'':<ref name="«Խորհրդային Վրաստան»">«Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր):</ref> 1938 թվականին բազմադարյա հայկական վանական համալիրը ոչնչացվում է: Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն: Թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը: Վանքի բակում գտնվող ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական հայազգի գործիչների գերեզմանները նույնպես թալանվում և ոչնչացվում են:<ref name="Սամվել Կարապետյան"/> Ոչնչացվում են Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանի, Մ.Տ.Լորիս-Մելիքովի գերեզմանները: Նրանց աճյունների մնացորդները թալանված և պղծված վիճակում տեղափոխվել են Թբիլիսիի [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)|Սուրբ Գևորգ եկեղեցու]] բակ: Լորիս Մելիքովի գերեզմանի ոչնչացման ժամանակ բացում են հրեշտակներով զարդարված նրա ցինկե դագաղը, գողանում բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում՝ նրա մեդալներն ու դաշույնը: Ականատեսների պատմելով վանքի բակում թաղված հայ ականավոր թատերագիր և տոհմիկ թիֆլիսեցի [[Գաբրիել Սունդուկյան]]ը, որի աճյունը թալանվելուց հետո քաղաքի հայազգի բնակչության շնորհիվ տեղափոխվում է Թբիլիսիի հայկական [[Խոջիվանքի գերեզմանատուն]]: Տեղափոխելուց առաջ դիակն արդեն վնասվել էր, գողացել էին նույնիսկ Սունդուկյանի հագի հայտնի ճտքակոշիկները:<ref name="Սամվել Կարապետյան2">Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն:</ref><ref name="Վիրահայոց"/>
 
Տող 77.
== Վանքի բակի թաղումներ ==
{{Հիմնական|Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատուն}}
[[Պատկեր:Armenian monastery of Tbilisi 5 (Loris Meliryan's tombstone).jpg|thumb|220x220px|Գեներալ [[Միքայել Լոռիս-Մելիքով|Միքայել Լոռու Մելիքյանի]] գերեզմանը մինչև ոչնչացումըոչնչացումը։]]
[[Պատկեր:Vanqi church13.jpg|thumb|220x220px|Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատունը ոչնչացման ժամանակժամանակ։]]
Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով, որը գտնվում է վանական համալիրի բակում: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հասարակական, մշակութային, պետական, քաղաքական, հոգևոր ոլորտի բազմաթիվ ականավոր [[հայեր]]ի աճյունները, այդ թվում<ref name="Սամվել Կարապետյան1"/><ref name="Վիրահայոց"/>՝
* [[Գաբրիել Այվազյան|Տ. Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան]] (1812-1880 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ