«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ որոշակի ուղղումներ
No edit summary
Տող 29.
Ժամանակակից հոգեբանների մեծ մասը ընդունում են պաշտպանկան մեխանիզմների որոշակի հավաքածու, որոնք համարյա ունիվերսալ են դարձել: Նենսի-Մակ Ուիլյամսի գրքում ըստ պրիմիտիվության առանձնացված են պաշտպանական մեխանիզմների 2 մակարդակ կախված նրանից, թե որքան ուժեղ է դրա կիրառումը խանգարում անհատին ադեկվատ ընկալել իրականությունը: Համաձայն [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի Ես-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Գեր Ես, Այն), գործածում է մի շարք պաշտպանական մեխանիզմներ: Դրանք են՝ արտամղում, պրոյեկցիա, տեղափոխում, ռացիոնալիզացիա, ռեակտիվ գոյացություն, ռեգրեսիա, սուբլիմացիա, բացասում։
 
'''Արտամղում''', [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը արտամղումը դիտում էր որպես Ես-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար, որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ Արտամղումը, որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցության՝ իրեն ցավ պատճառող մտքերից և զգացմունքներից հեռացում։ Արտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի ծախսում (այստեղ ֆրոյդը նկատի ունի, որ արտամղված ապրումները պետք է արտահայտվեն, ծախսվեն այլ ոլորտներում): Առօրյա կյանքում արտամղումը հեշտությամբ բացահայտվում է: Օրինակ մենք ասում ենք՝ « ես հեռուստացույց եմ նայում, որպեսզի ցրվեմ, մոռանամ»: Արտամղումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։ Արտամղման մեխանիզմով մոռացվածը մեծ մասամբ վերականգնվում է հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում:
 
'''Պրոյեկցիա''', անդրադարձ, որպես պաշտպանական մեխանիզմ իր տեսական նշանակությամբ պրոյեկցիան հետևում է ճնշմանը։ Վերջինս իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի միջոցով անհատը սեփական անընդունելի մտքերը, զգացմունքները և վարքը վերագրում է այլ մարդկանց կամ շրջապատին։ Այսպիսով, պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անլիարժեքության կամ սխալների մեղքը բարդել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Պրոյեկցիայով են բացահայտվում է նաև սոցիալական նախապաշարմունքները և “քավության նոխազի” երևույթը, քանի որ էթնիկական և ռասային կարծրատիպերը իրենցից ներկայացնում են ինչ-որ մեկ ուրիշին սեփական նեգատիվ անձնական առանձնահատկությունները վերագրելու հարմար թիրախ։
 
'''Տեղափոխում''', այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային իմպուլս։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։