«Թբիլիսիի հայոց վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 59.
Առաջնորդանիստ վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրվում է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] ժամանակաշրջանին, սակայն կառուցման տարեթիվ է համարվում 931 թ.:<ref name="Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:"/>
 
Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով: Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր: Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտ նկարվել է 1789 թվականին [[Հովնաթան Հովնաթավյան]]ի կողմից։ Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք: Նմանեցվել է [[ՀՀ]] [[Լոռու մարզ]]ում գտնվող [[Սանահինի վանք]]ի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավվթի ճարտարապետական հորինվածքին:<ref name="Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:"/><ref name="Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:">Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:</ref><ref name="Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:"/>
 
Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների: Մասնավորապես, 1480 թվականին կատարվել է բավականին մեծաքանակ վերանորոգումն: Այդ է պատճառը, որ վանական համալիրի կառուցումը վերագրվում է հենց այդ ժամանակաշրջանին: Վերանորոգումը կատարվել է Ավսարքիսյանի, Բաստամյանի, Նազարբեկյանի, Օզաանյանի և վրացի իշխան Սոլաղովի նվիրատվություններով:<ref name="Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:"/> 18-րդ դարում մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել Ամենայն հայոց Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի օրոք: 19-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ կառուցվել է համալիրի դրպասը, թանգարանը, առաջնորդարանը, որի մասին զանգակատան պատին թողնված է եղել համապատասխան արձանագրություն:<ref name="Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:"/>