«Դելիի սուլթանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Խմբագրում եմ|~~~}} {{Պատմական երկիր | Անվանում = Դելիի սուլթանություն <br> {{lang-hi|दिल्ली सल्तनत}}...»:)
 
No edit summary
 
Պետության առաջին մայրաքաղաքը եղել է Դելին՝ ժամանակակից Հնդկաստանի մայրաքաղաքը: Դելիի սուլթանության պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, սակայն բնակչության մեծամասնությունը խոսում է հինդի լեզվով:
 
== Պատմություն ==
Սուլթանության սկզբնավորումն անմիջականորեն կապված էր իսլամական Գուրիդների արքայատոհմի հետ, ովքեր հաստատվել են այս տարածքներում գալով Աֆղանստանի Գոր լեռնային երկրամասից: 12-րդ դարում Մուհամադ Ղուրին Լահորը դարձրեց երկրի մայրաքաղաք և իրեն ենթարկեցրեց Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածը: Հրամանատար Քութբ ադ-դին Այբեքը գրավեց Հնդկաստանի տիրույթները 1192 թվականի Տարաորի և 1194 թվականին Չանադավարեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո: Նա ապստամբեց տեղի կառավարության դեմ և իրեն հռչակեց Դելիի առաջին սուլթան՝ Հնդկաստանում սկիզբ դնելով առաջին խոշոր մուսուլմանական թագավորության ստեղծմանը:
 
Դելիի առաջին սուլթանները լինելով թյուրքեր, մշակութային և քաղաքական տեսանկյունից կախում են ունեցել իրականալեզու աշխարհից: Դելիի երրորդ սուլթանը եղել է Շամս ադ-դին Իլթութմիշ իբն Յալամը ամրացրել է ռամավարական կարևոր նշանակություն ունեցող հյուսիսային հնդկական տափաստանային տարածքները Դելիի սուլթանության կազմում:
 
Եռեսնամյա երկպառակտությունից հետո Դելիի գահը մնաց թափուր: 1265 թվականին Դելիի գահն անցավ Ղիյաս ադ-դին Բալբանը: Նա պաշտանեց սուլթանությունը ռազմատենչ ռաջպուտներից և մոնղոլների ներխուժումից: 13-րդ դարում Դելիի սուլթանությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Այն կապված էր Դելիում սուլթան Ալա ադ-դին Մուհամմադ-շահի կառավարման հետ: Ալա ադ-դին Մուհամմադ-շահը 1297 թվականին գրավեց Գուջարաթը, իսկ 1301-1312 թվականներին սուլթանությանը միացրեց Ռաջաստանը: Նա նաև պաշտպանեց երկրի սահմանները չագատայցիների ներխուժումից: Սակայն նա և իր կողմնակիցները սուլթանության զորքերը երկրի հարավում կենտրոնացնելով նպաստավոր պայմաններ ստեղծեցին սուլթանության կործանման և քայքայման համար:
 
Մուհամմադ իբն Թուղլաքը երկրի մայրաքաղաքը Դելիից տեղափոխեց Դեկանի սարահարթում գտնվող համարնուն քաղաք: Մուսուլմանական բանակը կենտրոնացվեց երկրի հարավում: Արևմտյան Հնդկաստանում ստեղծվեց մի նոր իրանական պետություն՝ ի դեմս Մադրայիի սուլթանության:
40 490

edits