«Գենոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: ta:மரபணுத்தொகை
չ Ռոբոտը փոփոխում է․: ar:مجين; cosmetic changes
Տող 1.
'''Գենոմ'''` [[օրգանիզմ]]ի բոլոր [[գեն]]երի ամբողջություն, դրա ամբողջական [[քրոմոսոմ]]ային հավաքածուն:
«Գենոմ» տերմինը առաջարկվել է [[Հանս Վինկլեր]]ի կողմից [[1920 թ.]] մի [[կենսաբանական տեսակ]]ի օրգանիզմների քրոմոսոմների [[հապլոիդ]]ային հավաքածուում ներառված գեների ամբողջության նկարագրության համար: Այս տերմինի սկզբնական իմաստը վկայում էր այն բանի մասին, որ գենում հասկացությունը ի տարբերություն գենոտիպի հանդիսանում է ամբողջ տեսակի [[գենետիկա]]կան բնութագրիչ, այլ ոչ թե առանձնյակի: Մոլեկուլյար գենետիկայի զարգացմանը զուգահեռ տվյալ հասկացության իմաստը նույնպես փոխվեց: Հայտնի է, որ [[ԴՆԹ]]-ն, հանդիսանում է օրգանիզմների մեծամասնության մոտ գենետիկական տեղեկատվության կրիչ և, հետևաբար, կազմում է գենոմի հիմքը` իր մեջ ներառելով ոչ միայն գեները դրա ժամանակակից իմաստով: ԴՆԹ-ի [[էուկարիոտ]]իկ բջիջների մեծ մասը ներկայացված է իրենց մեջ [[սպիտակուց]]ների և [[ՌՆԹ]]-ի մասին տեղեկատվություն պարունակող [[նուկլեոտիդ]]ների չկոդավորվող (ավելցուկային) հաջորդականությամբ:
Գենետիկական տեղեկությունները գտնվում են ոչ միայն կորիզի քրոմոսոմներում, այլ նաև ԴՆԹ-ի ոչ քրոմոսոմային մոլեկուլներում: [[Բակտերիա]]ների մոտ այդպսի ԴՆԹ-ների թվին են պատկանում [[պլազմիդ]]ներ և մի շարք չափավոր [[վիրուս]]ներ, Էուկարիոտ բջիջներում դա [[միդոքոնդրիում]]ի, [[քլորոպլաստ]]ների և բջիջների այլ [[օրգանոիդ]]ների ԴՆԹ-ներն են: Սաղմնային գծի բջիջներում (սեռական բջիջների նախորդները և հենց իրենց գամետները) և սոմատիկ բջիջներում, գենետիկական ինֆորմացիայի ծավալները մի շարք դեպքերում զգալիորեն տարբերվում են: [[Օնտոգենեզ]]ի ժամանակ սոմատիկ բջիջները կարող են ծախսել սաղմնային գծի բջիջերի գենետիկական ինֆորմացիայի մի մասը, ամպլիֆիկացնել հաջորդականություների խմբերը և (կամ) զգալիորեն վերաբաշխել ելակետային գեները:
Հետևաբար, գենոմ ասելով հասկանում են քրոմոսոմների հապլոիդային հավաքածուի և արտաքրոմոսոմային գենետիկական տարրերից յուրաքանչյուրի գումարային ԴՆԹ-ն: Առանձին կենսաբանական տեսակի գենոմի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել նախ օրգանիզմի սեռի հետ կապված գենետիկական տարբերությունները, քանի որ կնոջ և տղամարդու սեռական քրոմոսոմները տարբերվում են: Այնուհետև գեների [[ալլելա]]յին տարբերակների մեծ թվի և ուղեկցող հաջորդականությունների պատճառով, որոնք առկա են մեծ [[պոպուլյացիա]]ների [[գենոֆոնդ]]ում, կարելի է խոսել միայն որոշակի միջինացված գենոմի մասին, որը ինքնին կարող է ունենալ զգալի տարբերություններ առանձնյակների գենոմից: Տարբերտեսակի օրգանիզմների գենոմների չափերը զգալիորեն տարբերվում են իրարից, ընդ որում հաճախ չի նկատվում կենսաբանական տեսակի էվոլյուցիոն բարդության մակարդակի և դրա գենոմի չափի միջև կորելյացիա:
 
[[Կատեգորիա:Էկոլոգիա]]
 
[[ar:جينوممجين]]
[[ast:Xenoma]]
[[bg:Геном]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գենոմ» էջից