171 168
edits
1892 թ․ կառավարությունը զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ բերեց Սասունի 1894 թ․ ապստամբությանը։ Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց [[Տալվորիկ]]ի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը՝ միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում [[Գուրգեն]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Գևորգ Չաուշ]]ը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։ Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու։
1899 թ․ կառավարությունը զորք է ուղարկում Սպաղանք՝ Մակարին բռնելու նպատակով։ Իր ուժերով զորքին է միանում նաև քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը, որը դավադրաբար սպանել էր Աղբյուր Սերոբին։ Մակարը հետ է մղում թե՛ զորքի և թե՛ Խալիլի գրոհները։1900 թ․ կառավարությունը կրկին փորձում է ավերել Սպաղանքը, և 2-3000 թուրքեր ու քրդեր անսպասելի գրոհում են գյուղի վրա։ Չնայած Մակարի կազմակերպած դիմադրությանը՝ թշնամին, օգտվելով ինքնապաշպանվողների
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն հայ, քուրդ ժողովրդի և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր թուրքերի դեմ, ապա կանկախանար նաև առանց եվրոպական երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի քրդերի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է Գևորգ Չաուշի հետ։ Մակարը զինաթափվում է, բայց Գևորգ Չաուշը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։
|